Գերմանիան կոչ է արել Չինաստանին պարզաբանել նոր տիպի կորոնավիրուսի տարածման հանգամանքները
Գերմանիան միացել է երկրներին, որոնք կոչ են անում Չինաստանի ղեկավարությանը պարզաբանել երկրում SARS-CoV-2 կորոնավիրուսի տարածման հանգամանքները, հաղորդում է DW-ը։
«Համաշխարհային ճգնաժամի իրավիճակում չինական կողմը պետք է ցուցաբերի լիարժեք թափանցիկություն, հատկապես վիրուսի ծագման հարցում»,- կիրակի՝ ապրիլի 19-ին, հայտարարել է Գերմանիայի տնտեսական համագործակցության եւ զարգացման հարցերով նախարար Գերդ Մյուլերը Funke մեդիախմբի պարբերականներին ։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է պարզաբանել COVID-19 հիվանդության հարուցչի լաբորատոր ծագման հնարավոր տեսությունը։
Իր հերթին Չինաստանի Ուհան քաղաքում վարակաբանության ինստիտուտի լաբորատորիայի ղեկավար Յուան Չժիմինը հերքել է վիրուսի այդօրինակ ծագումը։ Գիտնականների թիմը «հստակ գիտի, թե ինչպիսի հետազոտություններ է անցկացվում ինստիտուտում եւ ինչպես են այնտեղ վերաբերվում վիրուսներին ու նմուշառումներին», նշել է նա։
Մինչդեռ Ավստրալիայի ԱԳ նախարար Մարիս Փեյնը կոչ է արել անկախ հետազոտություն անցկացնել վիրուսի տարածման իրավիճակը պարզելու շուրջ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին հայտարարել է, որ Չինաստանը պետք է պատասխանատվություն կրի, եթե պարզվի, որ Պեկինը «գիտակցաբար» է թաքցրել SARS-CoV-2-ի մասին տվյալները։ Նոր վտանգավոր վիրուսը կարելի էր դադարեցնել Չինաստանում դեռեւս նախքան պանդեմիան, համարում է Սպիտակ տան ղեկավարը։ Ընդ որում՝ նա չի հստակեցրել, թե Վաշինգտոնի կողմից ինչ հետեւանքների հետ կարող է Պեկինը բախվել։ Սպիտակ տան ղեկավարն արդեն հայտարարել է Առողջապահության համաշխարային կազմակերպության ֆինանսավորումը դադարեցնելու մասին, քանի դեռ Վաշինգտոնը չի ուսումնասիրել, թե ինչպես է ԱՀԿ-ն արձագանքել ճգնաժամին COVID-19-ի պանդեմիայի պատճառով։
SARS-CoV-2 կորոնավիրուսը ներթափանցել է 210 երկրներ 2019 թվականի վերջում Չինաստանում բռնկումից հետո։ COVID-19-ի հարուցիչը հայտնաբերվել է մոլորակի 2,3 մլն բնակիչների շրջանում, հիվանդության հետեւանքով մահացել է ավելի քան 160 000 մարդ։ Աշխարհում վարակվածների եւ մահվան ելքերի թվով առաջին տեղում է ԱՄՆ-ը։

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները