Facebook-ն օգտատերերին կհայտնի, որ նրանք տարածում են ապատեղեկատվություն կորոնավիրուսի մասին
Facebook սոցիալական ցանցը կտեղեկացնի օգտատերերին, որ նրանք տարածում են սխալ տեղեկատվություն կորոնավիրուսի մասին, հաղորդում է AP-ը:
Մասնավորապես, եթե օգտատերն արձագանքել է, մեկնաբանել կամ «լայքել» վիրուսի մասին ապատեղեկատվություն պարունակող հաղորդագրությունը, նա կստանա համապատասխան ծանուցում եւ տեղեկատվություն կորոնավիրուսի հարցում միֆերի մասին, որոնք պարզել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:
Սոցիալական ցանցերը լցված են վիրուսի բռնկման մասին սխալ տեղեկատվությամբ, եւ հարթակները սկսել են պայքարել այդ ապատեղեկատվության դեմ:
Facebook-ը հայտարարել է, որ մարդիկ կսկսեն ստանալ նախազգուշացնող տեղեկատվություն առաջիկա շաբաթների ընթացքում: Facebook-ը նաեւ արգելել է ֆիկտիվ գովազդը, որը խոստանում է բուժում կորոնավիրուսից:
Տեխնիկական հսկան փոխում է իր ալգորիթմերն ու փորձում տեղեկատվական էջի միջոցով ներկայացնել օգտատերերին վիրուսի մասին փաստեր համաշխարհային առողջապահական կազմակերպություններից, ինչպես նաեւ առողջապահության պետական եւ տեղական դեպարտամենտներից: Սակայն դա չի կանգնեցրել ապատեղեկատվության տարածումը:
Դավադրության տեսությունները վիրուսի ծագման եւ պատվաստնյութերի մասին, որոնք մշակվում են կանխարգելման համար, հայտնվում են ամեն օր: Գրառումներն ու տեսանյութերը, որոնք գովազդում են բուժման չստուգված մեթոդներ, ստանում են հազարավոր դիտումներ: Օրինակ՝ Facebook-ի օգտատերերը շուրջ 200 000 անգամ դիտել են տեսանյութ, որ վիրուսը ոչնչանում է քլորի դիոքսիդով:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Ով ինչպես է սիրում Հայաստանը
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը