Պանդեմիայի ժամանակ եվրոպացիներին կկործանի ալկոհոլիզմը. ԱՀԿ
ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային բյուրոն կոչ է արել երկրների կառավարություններին ձեռնարկել միջոցներ, որոնք սահմանափակում են ալկոհոլի օգտագործումը պանդեմիայի ընթացքում: Գրասենյակում հիշեցրել են, որ սպիրտ պարունակող ըմպելիքները չեն պաշտպանում կորոնավիրուսից, այլ խորացնում են առողջության հետ կապված խնդիրները, հաղորդում է RG-ը:
Գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ ԱՀԿ-ն պատրաստել է տեղեկատվական թերթիկ «Ալկոհոլ եւ COVID-19. Ինչ պետք է իմանալ»: Մասնագետները հիշեցրել են, որ ապատեղեկատվությունն ու վախը ծնել են վտանգավոր միֆ, որ թունդ ալկոհոլի օգտագործումը սպանում է վիրուսին: Սակայն դա այդպես չէ:
«Ալկոհոլ օգտագործելը կապված է մի շարք վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների, հոգեկան խանգարումների հետ, որոնք կարող են ավելի խոցելի դարձնել օրգանիզմը COVID-19-ի դեպքում,-ասվում է ԱՀԿ հայտարարության մեջ:-Ալկոհոլը վնասում է իմունիտետը եւ մեծացնում առողջության համար բացասական հետեւանքների ռիսկը: Մարդիկ պետք է նվազագույնի հասցնեն դրա օգտագործումը ցանկացած ժամանակ, սակայն հատկապես պանդեմիայի ընթացքում»:
Կառույցում հիշեցրել են, որ ալկոհոլի հետեւանքով տարեկան մահանում է 3 միլիոն մարդ, որոնց մեկ երրորդը՝ ԱՀԿ Եվրոպական բյուրոյի տարածքում:
«Այդ տարածաշրջանում ալկոհոլը չամափանց մեծ քանակությամբ է օգտագործվում, ինչի հետեւանքով գրանցվում են այդքան շատ մահվան դեպքեր: COVID-19 պանդեմիայի ժամանակ մենք պետք է պատաասխանենք հարցին, թե ի՞նչ ենք մենք վտանգում՝ թողնելով տան անդամներին նյութ օգտագործել, որը վնասում է նրանց առողջությունն ու խորացնում սոցիալական վիճակը՝ ներառյալ ընտանեկան բռնությունը»,-ընդգծել է ԱՀԿ Եվրոպական բյուրոյի ներկայացուցիչ Կարինա Ֆերեյրա Բորխեսը:

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները