ԵՄ-ի համար եկել է «ճշմարտության պահը». Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է ԵՄ-ի «ճշմարտության պահի» մասին՝ կապված կորոնավիրուսի ճգնաժամի պայմաններում ֆինանսական համերաշխության հետ:
«Մեզ համար եկել է ճշմարտության պահը, եւ հատկապես՝ Եվրամիությունը քաղաքակա՞ն նախագիծ է, թե՞ միայն շուկայական»,- ասել է Մակրոնը Financial Times-ի հետ հարցազրույցում:
Նրա խոսքով՝ «այլ ընտրություն չկա», բացի հիմնադրամ ստեղծելը, որը «կթողարկի ընդհանուր երաշխիքով համատեղ փոխառության տոմսեր»՝ անդամ պետություններին ֆինանսավորելու համար իրենց պահանջմունքներին համապատասխան, այլ ոչ թե նրանց տնտեսությունների չափերով:
«Խաղասեղանին է դրված համերաշխության հասկացությունը,- ասել է Մակրոնը:-Տնտեսությունը դրանից է կախված»:
Նա նշել է, որ ԵՄ-ում համերաշխության բացակայությունը կարող է հարավային Եվրոպայում պոպուլիստական զայրույթ հրահրել, հատկապես այն անդամ երկրներում, որոնք կորոնավիրուսի հետեւանքով սաստիկ տուժել են: «Եթե մենք չկարողանանք դա անել, ապա այսօր, վաղը, վաղը չէ մյուս օրը Իտալիայում, Իսպանիայում, հնարավոր է՝ Ֆրանսիայում եւ այլ վայրերում կհաղթեն պոպուլիստները»,- հավելել է Մակրոնը:

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները