Մոսկվայում կորոնավիրուսով վարակման դեպքերի գագաթնակետը սպասվում է մայիսի սկզբին
Մոսկվայում կորոնավիրուսով վարակման դեպքերի գագաթնակետը սպասվում է մայիսի սկզբին, տեսաուղերձում հայտնել է Մոսկվայի փոխքաղաքապետ Անաստասիա Ռակովան, փոխանցում է «Մեդուզա»-ն:
«Մոտ ժամանակներն ամենադժվարն են լինելու մեզ համար: Վարակման դեպքերի գագաթնակետը, ամենայն հավանականությամբ, կլինի առաջիկա 2-3 շաբաթվա ընթացքում»,- ասել է Ռակովան:
Փոխքաղաքապետը հատուկ շնորհակալություն է հայտնել բուժաշխատողներին: «Վստահ եմ, որ, տեսնելով ձեր ամենօրյա սխրանքը, մուսկովցիներն ավելի պատասխանատու եւ զգույշ կլինեն իրենց առողջության եւ մյուսների անվտանգության նկատմամբ, եւ շուտով Մոսկվան կվերադառնա իր սովորական կյանքի ռիթմին»,- հավելել է նա:
Մոսկվայում ապրիլի 16-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 16146 դեպք: Այս ցուցանիշով Մոսկվան առաջին տեղն է զբաղեցնում Ռուսաստանում: Մոսկվայում բռնկման սկսվելուց ի վեր կորոնավիրուսից առողջացել է 1 517 մարդ, հայտարարել է Ռակովան:
Ապրիլի 16-ին վերջին օրերի ընթացքում առաջին անգամ Մոսկվայում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թիվը նախորդ օրերի համեմատ նվազել է. կորոնավիրուս է գրանցվել 1370 մարդու մոտ:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Ով ինչպես է սիրում Հայաստանը
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը