Ուհանում կորոնավիրուսի բռնկումը լուսաբանած երեք լրագրող արդեն 2 ամիս անհայտ կորած է համարվում. Daily Mail
Ուհանում երեք լրագրողներ, որոնք փորձում էին աշխարհին ներկայացնել կորոնավիրուսի բռնկման իրական մասշտաբները, արդեն երկու ամիս է` անհայտ կորած են համարվում: Այս մասին տեղեկացնում է Daily Mail պարբերականը:
Չեն Ցյուշիի, Ֆան Բինի և Լի Ցզեհուայի գտնվելու վայրը հանելուկ է մնում, իսկ չինական իշխանությունները չեն մեկնաբանում այս հարցը:
Լրագրողների ներկայացրած բոլոր տեղեկությունները ցույց էին տալիս Ուհանի մութ կողմը, որը չէր ներկայացվում պետական ԶԼՄ-ների կողմից:
34-ամյա Չենից տեղեկություններ չկան փետրվարի 6-ի երեկոյից: Նա Ուհան էր մեկնել քաղաքի փակվելուց առաջ` կորոնավիրուսի տարածումն անձամբ լուսաբանելու համար:

Նրա զեկույցներում սարսափելի տեսարաններ են ներկայացված զոհերի և մարդկանցով լի հիվանդանոցների մասին:
Նրա մայրը համացանցում տեսանյութ է հրապարակել, որում խնդրում է անվտանգ հետ վերադարձնել իր որդուն:
Ուհանի բնակիչ Ֆան Բինն անհայտ կորած է համարվում փետրվարի 9-ից: Նա տեսանյութեր էր հրապարակել, որոնցից մեկում երևում է, թե ինչպես են դիակները բարձում ավտոբուսի մեջ: Նշվում է, որ այս լրագրողն անհետանալուց առաջ նաև ձերբակալվել է:

Նա նաև դիմադրություն է ցույց տվել ոստիկաններին, որոնք փորձել են նրա ջերմությունը չափել:
25-ամյա Լի Ցզենհուան անհետացածներից ամենաերիտասարդն է:

Չինաստանի պետական CCTV հեռուստաընկերության նախկին աշխատակիցն ինքնուրույն ռեպորտաժներ էր վարում: Նրա մասին վերջին անգամ տեղեկություններ են ստացվել փետրվարի 26-ին:
Նշվում է, որ Լին հնարավոր է հետապնդման ենթարկված լինի Ուհանի վարակաբանական լաբորատորիա այցելելուց հետո: Ըստ վարկածներից մեկի՝ կորոնավիրուսի սկզբնաղբյուրը հնարավոր է հենց այդ լաբորատորիան լինի:

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները