Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Արագածոտնի մարզի պարեկները վերապատրաստվել են Մեղրու լեռնանցքը, Վանաձոր-Դիլիջան, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան, Լուսաշող-Լանջառ ավտոճանապարհները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են Տարիներ անց սովորական գործընթաց է լինելու, երբ Հայաստանից կամ Ադրբեջանից մեր քաղաքացիները կարողանալու են հատել սահմանը, առևտուր անել, օգտվել այն առավելություններից, որ ունենք․ Խաչատուրյան Տեր Արտաշես քահանա Հակոբյանը միանում է ՀԱԵ բարենորոգման նախաձեռնությանը Երևանի Վիլնյուսի փողոցի շուրջ 40 տուն մնացել է առանց խմելու ջրի Նոր գաղութատիրություն է ձևավորվում․ Մակրոն 509 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում․ ՊԵԿ Դավոսում օրակարգը փոխվում է․ AP News Հայաստանի ազգային հավաքականը բարելավել է դիրքը Վերացվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրության արտադրական գործունեության առանձին գործառույթի կասեցումը Կասեցվել է «Էլեն» ռեստորանի արտադրական գործունեությունը Հայտնաբերվել է գողացած քարտով գնումներ կատարած քաղաքացին

Արագածոտնի մարզի պարեկները վերապատրաստվել ենՄեղրու լեռնանցքը, Վանաձոր-Դիլիջան, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան, Լուսաշող-Լանջառ ավտոճանապարհները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ ենՏարիներ անց սովորական գործընթաց է լինելու, երբ Հայաստանից կամ Ադրբեջանից մեր քաղաքացիները կարողանալու են հատել սահմանը, առևտուր անել, օգտվել այն առավելություններից, որ ունենք․ ԽաչատուրյանՏեր Արտաշես քահանա Հակոբյանը միանում է ՀԱԵ բարենորոգման նախաձեռնությանըԵրևանի Վիլնյուսի փողոցի շուրջ 40 տուն մնացել է առանց խմելու ջրիՆոր գաղութատիրություն է ձևավորվում․ Մակրոն509 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում․ ՊԵԿԴավոսում օրակարգը փոխվում է․ AP NewsՀայաստանի ազգային հավաքականը բարելավել է դիրքըՎերացվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրության արտադրական գործունեության առանձին գործառույթի կասեցումըԿասեցվել է «Էլեն» ռեստորանի արտադրական գործունեությունըՀայտնաբերվել է գողացած քարտով գնումներ կատարած քաղաքացինՍևանի ափին գտնվող շինությունում հայտնաբերվել է տղամարդու մшրմին, կա վիրավnր. ճոպանն է կտրվելՓիրս Բրոսնանը հայտնվել է ինտերնետ սկանդալի կենտրոնումՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Միջուկային հետազոտությունների եվրոպական կենտրոնում հանդիպել է հայ ուսուցիչների հետՔաղաքական հայացքներ հայտնելու համար ձերբակալելը լուրջ մտահոգություններ է առաջացրել. Լավրովը՝ Գյումրու քաղաքապետի մասինԻսպանիայում երկաթուղային աղետի կապակցությամբ եռօրյա սուգ Է հայտարարվելՍիրիայի քրդական վարչակազմը հայտարարել է, որ պահպանում է կապերը Իսրայելի հետ. AFPԿարծում եմ՝ ճիշտ չէ, որ ես հիմա այսպիսի կոռուպցիոն մեղադրանքով ընդգրկվեմ ինչ-որ քաղաքական պրոցեսում. Դավիթ ՏոնոյանԿենդանաբանական այգուց հիվանդանոց է տեղափոխվել 24-ամյա տղա՝ պարանոցի հատվածում ստացած վնասվածքներովՊուտինի հետ բանակցելը լավ միտք չէ․ Բելգիայի վարչապետԻրանը ձերբակալել է 73 զինյալի՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հետ կապեր ունենալու համարԱպրիլի 15-ից հետո ՀՀ երկրորդ սերնդի բոլոր թղթադրամները կարելի է անվճար փոխանակել բանկերում՝ առանց սահմանափակումների. ԿԲԳագիկ Սարգսյանը հրաժարական է ներկայացրել Հայաստանի դահուկավազքի և սնոուբորդի ֆեդերացիայի նախագահի պաշտոնիցԼոռու քրեական ոստիկանները բացահայտեցին Վանաձորում կատարված բնակարանային գողությունըԶելենսկին հաստատել է Դավոս մեկնելու այցի չեղարկումըԻնչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևիցՄահացել է Valentino նորաձևության տան հիմնադիր Վալենտինո ԳարավանինԿարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Ավստրալիայի բաց առաջնությունումԷլոն Մասկը հետաքրքրվել է Ryanair-ի արժեքով և ավիաընկերությունը գնելու վերաբերյալ հարցում է արելՉինացի ուսանողը հեծանվավարության դասերը վերածել է հաջողակ բիզնեսիAsus-ը դուրս է գալիս սմարթֆոնների շուկայիցՈւժեղացված ծառայություն Չարենցավանում․ Կոտայքի պարեկներն արձանագրել են 291 իրավախախտում (տեսանյութ)Ամենահզոր ճառագայթային փոթորիկն է գրանցվել Երկրի վրա Ծառուկյանը միանշանակ դիվիզիոնում բոլորից շատ է արժանի չեմպիոնական մենամարտի, բայց նա մի քանի անգամ «վրիպեց»․ Ջասթին ԳեյջիՌուսաստանը սպասում է, որ ԱՄՆ-ն կատարի իր խոստումըՄեծ Բրիտանիան ուսումնասիրում է երեխաների կողմից սոցցանցերի օգտագործումն արգելելու հարցը«Հայաստան» խմբակցությունը համաձայն չէ մեր նահատակների հիշատակի օրը հունվարի 27-ը սահմանելու հետԼավրովը Մակրոնին հիշեցրել է Նապոլեոնին ու Հիտլերին՝ խոսելով Ռուսաստանի պատմության մասինԿիբերհանցագործությունների զոհ քաղաքացիները՝ ՀՀ քննչական կոմիտեյի դիմացԴպրոցահասակ տղա է մահացել․ ինչպես է տեղի ունեցել դեպքը՝ պարզաբանում են դպրոցիցՀայաստանում կարող է կրկնվել «մոլդովական սցենարը». ՌԴ արտգործնախարարՖիդան և Բայրամովը հեռախոսազրույցում քննարկել հայ-ադրբեջանական հարաբերությունները«Wizz Air» ավիաընկերությունը չվերթեր կգործարկի դեպի Հունաստան՝ Հռոդոս կղզիԵրբ Թրամփը Խաղաղության խորհրդի համաձայնագիր կստորագրի․ BloombergՊակիստանի առևտրի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել․ կան տուժածներՀՀ ԱԺ նախագահը և Նիկոլ Փաշինյանը չեն ժխտել, որ ՌԴ-ն հիբրիդային վտանգ է ներկայացնում Հայաստանի համար. ՌԴ արտգործնախարարՆԱՏՕ-ն լրջորեն պատրաստվում է Ռուսաստանի դեմ պատերազմին․ ԼավրովԱրփինե Սարգսյանը ՆԳՆ Ոստիկանության և Փրկարար ծառայության անձնակազմերին է ներկայացրել ծառայությունների նորանշանակ ղեկավարներինԳյումրիում զանգվածային անկարգությունների մասնակից 4 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Հայաստան

Փոքր տարածքներում մեկը մյուսի նյարդերի վրա կարող է ազդել. հոգեբանը՝ կարանտինի հետևանքների մասին

Կարանտինի վիճակը ազդում է մարդկանց հոգեբանության, միջանձնային հարաբերությունների եւ նույնիսկ հանրային հոգեբանության վրա: NEWS.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց հոգեբան Կարինե Նալչաջյանը` խոսելով երկրում երկարատեւ կարանտինային վիճակի հնարավոր հոգեբանական հետեւանքների մասին:

«Ես այս վիճակը կբնութագրեմ որպես անբնական: Այսինքն մարդու համար այսպես փակ տարածքում, հիմնական գործունեության տեսակներով չզբաղվելը, մեծից մինչեւ փոքր՝ մարդկանց դնում է ոչ բնական վիճակի մեջ, բայց քանի որ մարդիկ այսպիսի վիճակում են հայտնվել, որովհետեւ կա սպառնալիք առողջությանը, մեր բոլորի հոգեկան աշխարհում սկսում են աշխատել պաշտպանական մեխանիզմները, եւ մենք հարմարվողական վարք են հանդես բերում, այսինքն՝ հարմարվում ենք ստեղծված պայմաններին, որովհետեւ եթե չհարմարվենք, ավելի բարդ խնդիրների կբախվենք»,-ասաց նա:

Հոգեբանի կարծիքով` կարանտինի սկզբնական փուլերում ադապտիվ մեխանիզմները լավ են ազդում, հետագայում են խնդիրներն ի հայտ գալիս. «Նույնիսկ առաջին մի քանի օրը ծանրաբեռնված, վազքի մեջ գտնվող մարդիկ գիտեն, թե արձակուրդի մեջ են եւ մի տեսակ հանգստի վիճակի մեջ են իրենց զգում: Նրանք լիովին չպատկերացնելով իրավիճակը՝ նույնիսկ պլաններ էին կազմում, որ այստեղ կգնան, այնտեղ կգնան, եւ չէին պատկերացնում, որ ամեն ինչ փակվելու է մեր կյանքում»:

Ստեղծված իրավիճակը, ըստ հոգեբանի, բազմաթիվ խնդիրներ է առաջացնում առաջինը ընտանիքի ներսում` միմյանց հետ հարաբերություններում, նաեւ հարազատներին չտեսնելու հետ կապված:

«Ընդհանրապես հոգեբանական առանձնահատկություն կա, որ փոքր տարածքներում իրար գլխի հավաքված մարդիկ ավելի ագրեսիվ են դառնում, անհանդուրժող, մեկը մյուսի նյարդերի վրա կարող է ազդել, մանավանդ որ շատ բազմազան չեն անելիքները: Օրինակ, հիմա խնդիրներ է առաջացնում հեռավար ուսուցումը, երբ մեկը մյուսին խանգարում են եւ դրանից էլ կոնֆլիկտներ են առաջանում: Այսինքն` սովորական կյանքի ռիթմը եւ ոճն են խախտվում, եւ ես գիտեմ ընտանիքներ, որտեղ խնդիրները սրվում են: Նաեւ մարդկանց մոտ տագնապն է ավելանում, մարդիկ մտածում են իրենց վաղվա օրվա մասին, նյութական ապահովվածության, գումար վաստակելու հարց է, եւ մարդկանց մոտ տագնապը գնալով ուժեղանում է»,- ասաց հոգեբանը:

Կարինե Նալչաջյանի խոսքով` տագնապը մեծանալուն զուգընթաց նաեւ սոցիալական խնդիրներն են սկսում սրվել, եւ եթե կարիքը շատ սկսի նեղել, մարդը դուրս կգա` իր սնվելու հարցը լուծելու եւ այստեղ առողջականը հետին պլան կմղվի:

«Ավելի առաջնային կդառնա ընտանիքը պահելու, սնունդ հայթայթելու հարցը, քան հիվանդության մի տեսակ անտեսանելի սպառնալիքը: Այսինքն` ինչքան երկարաձգվում է, մարդիկ ավելի ընկճվում են, տագնապային են դառնում, իսկ սրա հետեւանքով անընդհատ սթրեսների պայմաններում իմունային համակարգը ընկճվում է, եւ ավելի խոցելի է դառնում վիրուսային հիվանդությունների առաջ»,- ասաց նա:

Հոգեբանի կարծիքով` հնարավոր է, որ երկարատեւ կարանտինից հետո բազմաթիվ ընտանիքներ չկարողանան հաղթահարել սրված կոնֆլիկտները եւ բաժանություններ տեղի ունենան:

«Մարդիկ անհանդուրժող են դառնում, նույնիսկ իրար սիրող մարդիկ, ելնելով պայմաններից՝ հնարավոր է չկարողանան դուրս գան այս վիճակից եւ բաժանվեն: Այսինքն ներընտանեկան խաղաղության տեսանկյունից նույնպես շատ խնդիրներ են առաջացել»,- հավելեց նա: