Կենդանաբանական այգուց հիվանդանոց է տեղափոխվել 24-ամյա տղա՝ պարանոցի հատվածում ստացած վնասվածքներով
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ Երևանի Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել երիտասարդ տղա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինը եղել է պարանոցի հատվածում ստացած վնասվածքներով։ Այս պահին բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։
Հիվանդանոց են ժամանել արդեն ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնականի և Նոր Նորքի բաժինների օպերատիվ խմբերը, ովքեր պարզում են վիրավորի ինքնությունը, ինչպես նաև՝ Երևանի վարչական որ շրջանից են նրան տեղափոխել հիվանդանոց։
Վիրավորը 24-ամյա Ե. Խ.-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Երևանի կենդանաբանական այգու տարածքից։
Թե ինչ հանգամանքներում է նա վնասվածքներ ստացել, պարզվում է։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար