Պակիստանի առևտրի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել․ կան տուժածներ
Պակիստանի Կարաչի քաղաքի «Գուլ Պլազա» առևտրի կենտրոնում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով՝ զոհվել է առնվազն 14 մարդ, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով ոստիկանապետ Ջավեդ Ալամ Օդհոյին։ Նրա խոսքով՝ ևս 60 մարդ դեռևս անհետ կորած է համարվում։ Նա հավելել է, որ հրդեհի հետևանքով վիրավորվածներից 18-ը արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։
«Փրկարարական աշխատանքները շարունակվում են, և մենք հույս ունենք, որ դրանք կավարտվեն հնարավորինս շուտ, բայց չեմ կարող կոնկրետ ժամկետներ նշել», - ասել է Օդհոն։
«Գուլ Պլազա» առևտրի կենտրոնը գտնվում է Կարաչիի խիտ բնակեցված շրջանում։ Այնտեղ տեղակայված էր մոտավորապես 1200 խանութ, իսկ շենքի հատակի մակերեսը ֆուտբոլի դաշտից մեծ է։


















































Մինիոնները վերադառնում են
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով