Եթե ոչինչ արած չլինեինք, ապա միայն Երեւանում կունենայինք 30 հազար վարակված եւ հարյուրավոր զոհեր. Ավինյան
Արտակարգ դրության ռեժիմը 30 օրով՝ մինչեւ մայիսի 14-ը երկարաձգելու մասին կառավարության որոշման նախագիծը ԱԺ-ում ներկայացնելիս ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ներկայացրեց, թե ինչպիսի իրավիճակ կլիներ, եթե ՀՀ իշխանությունները որեւէ միջոցառում չձեռնարկեին:
«Վարակի տարածման արագության գործակիցը 2,4 էր, այսինքն մեկ մարդը պետք է վարակեր 2,4 մարդու եւ պոտենցիալ վարակակիրների թիվն իր բարձրակետին է հասնում առաջին դեպքի արձանագրումից հետո 75-80 օր հետո: Այս իմաստով մենք գտնվում ենք 50-րդ օրվա շրջանում: Այդ կետում բնակչության շրջանում վարակվածների թիվը կհասներ 89 տոկոսի: Հոսպիտալացման ծանր դեպքերի թիվը Երեւանում կհասներ 8200-ի: Ես նկատի ունեմ ծանրագույն դեպքերը, իսկ Երեւանում վարակված կլիներ 110 հազար մարդ: Այդ սցենարի դեպքում կոնկրետ այսօր մենք կունենայինք Երեւանում վարակված 30 հազար անձ, եւ հարյուրավոր մահեր»,-ասաց Ավինյանը:
Նա նաեւ թվարկեց, թե ինչ է արել կառավարությունն այս ընթացքում. «Մեր նպատակն է եղել հնարավորինս հարթեցնել վարակի տարածման դինամիկան ժամանակի մեջ՝ ապահովելով դրա մարումն առանց անկառավարելի պիկերի, նաեւ չեզոքացնել ռիսկային խմբերի վարակման դեպքերը:
Գործողությունները պետք է լինեն ոչ թե արձագանքող, այլ կանխարգելող՝ վարակի տարածման ինտենսիվության գործակիցը հնարավորինս պահպանելով 1-ից ցածր միջակայքում: Դա կնշանակի, որ մեկ անձը վարակում է մեկից ոչ ավել մարդու»:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Որդու վերադարձի մասին Նիկոլ Փաշինյանի գրառումից են տեղեկացել
Ի՞նչ է հայտնի այսօր Սիրիային հանձնված վարձկանների մասին