Ինչո՞ւ են զանգվածաբար սատկել Սևաբերդի ջրամբարի ձկները. Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը պարզել է պատճառը
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը պարզաբանում է ներկայացրել Կոտայքի մարզի Սևաբերդ համայնքի վարչական տարածքում գտնվող ջրամբարում ձկների զանգվածային անկման հանգամանքների վերաբերյալ:
Պարզաբանման մեջ ասվում է. «Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցները տեղում իրականացրել էին տեղանքի զննման աշխատանքներ, կատարվել էր ջրի նմուշառում, վերցվել էր ձկների որոշակի խմբաքանակ:
ԲԸՏՄ Լաբորատոր հետազոտությունների բաժնի կողմից իրականացված անալիտիկ հետազոտությունների արդյունքները փաստել են, որ ջրում լուծված թթվածնի քանակությունը չափաքանակից պակաս է եղել, իսկ ամոնիումի, ամոնյակի, նիտրիտ և սուլֆիդ իոնների քանակությունները գերազանցել են սահմանային թույլատրելի չափաքանակները։
ՍԱՏՄ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ից ստացված արձանագրության համաձայն՝ լաբարատոր հետազոտությունների ուղղարկված անկած ձկների խմբաքանակը եղել է նեխած, ուստի այն ենթակա (պիտանի) չի եղել մանրէաբանական հետազոտության։
Հ ՏԿԵՆ Ջրային կոմիտեից տեղեկացանք, որ ջրամբարի թասը պատված է եղել պոլիէթիլենային թաղանթով, որը շարքից դուրս է եկել և չի ապահովում անհրաժեշտ ջրամեկուսացում: Ջրամբարում 2019 թվականին ջուր չի կուտակվել, ջրահավաք ավազանի ձնհալքից մուտք գործած ջուրը եղել է աննշան:
Ձմեռացման շրջան ջրամբարի թասը մուտք է գործել գրեթե դատարկ վիճակում, թասում ջուր է մնացել ջրթող աշտարակին հարող փոսորակում և դրա հարակից ծանծաղուտներում, հենց այդ հանգամանքն էլ բերել է նրան, որ բարձր տեղադիրքի պայմաններում ձմռանը ջրի մակերեսը սառցապատվել է և թթվածնի պակասի պայմաններում տեղի է ունեցել ձկների անկումը (առաջացել է թթվածնային քաղց):
Սառցապատ շերտը հալվելուց հետո արդեն իսկ նեխած, անկած ձկները դուրս են եկել ջրի ափամերձ հատված՝ առաջացնելով գարշահոտություն։
Ինչ վերաբերում է ջրում առկա իոնների սահմանված չափաքանակից բարձր ցուցանիշին, այն կարող էր առաջանալ անկած ձկների նեխման և քայքայման արդյունքում։
Հիշեցնենք, որ ջրամբարի պահպանությունն իրականացվում է ՀՀ Ոստիկանության համապատասխան ստորաբաժանման կողմից։


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Որդու վերադարձի մասին Նիկոլ Փաշինյանի գրառումից են տեղեկացել
Ի՞նչ է հայտնի այսօր Սիրիային հանձնված վարձկանների մասին