Էստոնիան քննարկում է ժամանակավորապես դադարեցնել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վճարները. Պարսյան
Էստոնիան քննարկում է ժամանակավորապես դադարեցնել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վճարները: Այս մասին իր հոդվածում գրել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Քննարկումների, բանավեճերի ժամանակ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի հեղինակները, կողմնակիցները հաճախ են մատնանշում Էստոնիայի «հաջողված» փորձը, որը գործում է 2002 թվականի մայիսի 1-ից։
Եվ ահա, Կորոնավիրուսի սոցիալ-տնտեսական հետևանքները հաղթահարելու համար Էստոնիայի կառավարությունը քննարկում է դադարեցնել պարտադիր կուտակայինի բաղադրիչի հատկացումները, ինչը թույլ կտա նվազեցնել պետական բյուջեի նկատմամբ ֆինանսական ճնշումը։ Ի դեպ, 2008-2009 թվականների ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով Էստոնիան մեկ անգամ արդեն դադարեցրել է պարտադիր կուտակային համակարգը (01.06.2009-31.12.2010թթ․)։ Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը մեծ ֆինանսական բեռ է նաև Հայաստանի պետական բյուջեի համար, մասնավորապես՝ 2020 թվականի ընթացքում շուրջ 70 մլրդ դրամ փոխանցվելու է մասնավոր ֆոնդերի կառավարիչներին, երբ այդ գումարները կարող ենք և պետք է օգտագործենք ներկայիս սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելու նպատակով։
Հիշեցնեմ նաև, որ մեր կուտակած միջոցները ներկայումս փոշիանում են, քանի որ մեր գումարների 30%-ը ներդրվել է արտասահմանյան արժեթղթերի մեջ, որոնք հիմա կտրուկ արժեզրկվել են: Իմ հաշվարկներով մենք արդեն իսկ կորցրել ենք մեր կուտակած միջոցների 15-20%-ը, և կորուստները դեռ շարունակվում են. դա արձանագրելու համար կարող եք ստուգել Ձեր կուտակային հաշիվները: Սրա մասին նախկինում զգուշացրել էինք, սրա դեմ պայքարել: Կարծում եմ` իրական կորուստները ավելի մեծ կլինեն, քանի որ ֆոնդերի փայերը դրամով են, իսկ դրամը ներկայումս արժեզրկվել և դեռ արժեզրկվելու է: Հետևաբար, օր առաջ պետք է դադարեցնել կուտակային համակարգը։


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Որդու վերադարձի մասին Նիկոլ Փաշինյանի գրառումից են տեղեկացել
Ի՞նչ է հայտնի այսօր Սիրիային հանձնված վարձկանների մասին