Հոռետեսական կանխատեսումները, թե ոչ մեկն էլ չի դիմի նման աջակցության համար, չարդարացան. Փաշինյան
Կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման առաջին միջոցառումը վերաբերում է հիմնականում ՓՄՁ-ներին, եւ նպատակային թիրախներն են աշխատավրձ, հումք, սարքավորումներ, կոմունալ վճարներ, հարկերի վճարում եւ սննդի ու դեղերի ներմուծում: Այս մասին, այսօր՝ ապրիլի 13-ին կառավարության արտահերթ նիստում հայտարարեց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը:
Նա տեղեկացրեց, որ այստեղ ունենք բավարարված 205 վարկ՝ 8 մլրդ 851 մլն դրամի չափով. «Այս վարկերը բավականին հարթ ձեւով բաշխված են ամբողջ հանրապետությունով, եւ ունենք գործունեության ոլորտներով էլ լավ բաշխվածություն՝ հյուրանոցային բիզնես, ռեստորանային բիզնես, գյուղվերամշակում, առեւտուր, առողջապահություն:
Ունենք արդեն մերժված հայտեր, որոնց հիմնական պատճառները չհմապատասխանատվությունն է ներկայացված պահանջներին: Ասենք ունեն ժամկետանց հարկային պարտավորություններ, ունեն խնդիրներ ժամկետանց վարկային պարտավորություններ: Հայտերի քանակն էլ բավական մեծ ՝, ունենք 691 հայտ, մոտ 39 մլրդ դրամի»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է հակաճգնաժամային երկրորդ միջոցառմանը, ԿԲ նախագահն ասաց. «Երկրորդ միջոցառումը վերաբերում է հիմնականում գյուղատնտեսությանը: Այստեղ բավարարված վարկերի թիվը 536 է, որից 417-ը միկրովարկերն են՝ տրված գյուղացիական տնտեսություններին: Այստեղ վարկերի արժեքը 1 մլրդ 606 մլն դրամ է: Ամբողջությամբ երկու ծրագիրը միասին 10 մլրդ 458 մլն դրամ է»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը էլ նկատեց, որ երբ ընդունում էին առաջին միջոցառումը, կային հոռետեսական կանխատեսումներ, որ ոչ մեկն էլ չի դիմի, իրենց նման աջակցություն պետք չի, բայց վիճակագրությունն այլ բան ցույց տվեց. «Ես համոզված եմ, որ առաջիկա օրերին նաեւ թե գյուղվարկերի մասով, թե բիզնեսին աջակցության մասով ավելի ակտիվ ցուցանիշներ կունենանք»:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Որդու վերադարձի մասին Նիկոլ Փաշինյանի գրառումից են տեղեկացել
Ի՞նչ է հայտնի այսօր Սիրիային հանձնված վարձկանների մասին