Անկախ մահվան վախի նշաններից՝ պետք է տեսնենք նաև մեզ շրջապատող լավը. Հռոմի պապը կոչ է արել հավատացյալներին չկորցնել հույսը (տեսանյութ)
Ամեն տարի Սուրբ Հարության տոնին Վատիկանի Սուրբ Պետրոս հրապարակը և տաճարը լեփ-լեցուն է լինում հավատացյալներով, որոնք հետևում են Հռոմի պապի տոնական ուղերձին: Սակայն այս տարի Ֆրանցիսկոս պապը ստիպված է եղել միայնակ մատուցել Զատկի սուրբ պատարագը դատարկ եկեղեցում:
Ինչպես ներկայացնում է Fox News-ը, կաթոլիկ աշխարհի հետևորդները սրբազան քահանայապետի և հոգևոր դասի մյուս ներկայացուցիչների խոսքին հետևել են ուղիղ հեռարձակմամբ: Պատուհանից իր օրհնությունն ու ուրախության խոսքը հայտնելու փոխարեն Ֆրանցիսկոս պապը ելույթ է ունեցել Սուրբ Պետրոսի տապանաքարի մոտ՝ ընդգծելով մարդկությանը պատած միայնությունն ու մեկուսացումը, որն իրականացվում է կանխելու համար կորոնավիրուսի տարածումը:
«Այսօր մենք օգտվում ենք մեր հիմնարար իրավունքից՝ հույսի իրավունքից, որը երբևէ չի կարող վերցվել մեզանից: Սա նոր և կենդանի հույս է, որը գալիս է Աստծուց»,- ասել է Հռոմի պապը՝ կոչ անելով հավատավոր մարդկանց թույլ չտալ, որ հիվանդության վիշտն ու խավարը խլեն իրենց հույսը:
«Անկախ մահվան և վախի նշաններից, որոնք տեսնում ենք ամենուր աշխարհով մեկ, մենք պետք է տեսնենք նաև մեզ շրջապատող լավը. այն մարդկանց, որոնք չեն խնայում իրենց կյանքը հանուն ուրիշների»,- ասել է Ֆրանցիսկոս պապը:

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները