Չինաստանի առաջատար համաճարակաբանը տեղեկացրել է, թե երբ պետք է սպասել կորոնավիրուսի համավարակի պիկին
Չինաստանի առաջատար համաճարակաբան Չժուն Նանշանը կարծում է, որ կորոնավիրուսի համաճարակի իրավիճակը նման տեմպերով զարգանալու դեպքում շրջադարձային պահին դեռևս պետք է սպասել ամենաքիչը երկու շաբաթ: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով «Ժենմին Ժիբաո» պարբերականին:
«Եթե դուք ցանկանում եք, որ ես կանխատեսեմ, թե երբ կգա համավարակի շրջադարձային պահը աշխարհում, ապա դա անելն ինձ համար ավելի դժվար է, քան Չինաստանի պարագայում: Ինչո՞ւ: Որովհետև այլ երկրներում շատ չնախատեսված հանգամանքներ կան: Բայց եթե իրավիճակը զարգանա ներկայիս սցենարով, վախենամ, որ դեռ երկու շաբաթ էլ անհրաժեշտ կլինի»,-հայտարարել է Նանշանը:
Նա բացատրել է, որ ի տարբերություն 1918թ. համավարակի, ներկայումս երկրների կառավարությունների քայլերը շատ կարևոր դեր են խաղում, և եթե այդ քայլերը խիստ են, ապա համաճարակի կգնա դեպի նվազում:
«Օրինակ՝ Իտալիայի հյուսիսն ամենաշատ տուժած շրջանն է, բայց այնտեղ շատ փոքր քաղաքներ կան, որտեղ խիստ քայլեր են կատարվում, մարդիկ հեռավորություն են պահում, դիմակներ են կրում, այնտեղ գրեթե չկան վարակման դեպքեր: Այդպիսի մեծ տարբերություն է մեկ երկրի սահմաններում: Այդ իսկ պատճառով էլ հիմա շատ դժվար է կանխատեսել»,-ավելացրել է համաճարակաբանը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորանավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 1 780 909 դեպք, 108 852-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 404 497 մարդ։
Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 210 երկրում:

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները