Թրամփը հայտարարել է, որ պատրասվում է կայացնել երբևէ ընդունած «մեծագույն որոշումը»
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ անհրաժեշտ է վերականգնել տնտեսության գործունեությունը կորոնավիրուսի համավարակի պայմաններում: CNN-ի փոխանցմամբ՝ այս մասին ամերիկացի առաջնորդն ասել է մամուլի ասուլիսի ժամանակ՝ մատնանշելով, որ երկրի փակ կամ բաց լինելու հարցը իր ձեռքերում է:
Վերջինս շեշտել է, որ դեռ որոշում չի կայացրել, սակայն դա լինելու է «մեծագույն որոշումը», որը ստիպված կլինի ընդունել: «Մենք պետք է հնարավորինս շուտ բացենք երկիրը: Ես կարող եմ լսել 35 մարդու, վերջում ես պետք է որոշում կայացնեմ, դա այն ամենն է, ինչ կարող եմ անել: Դա մեծագույն որոշում է, որը երբևէ պետք է ընդունեմ»,- ասել է Թրամփը:
Սահմանադրական հարցերով իրավաբան Փեյջ Փիթը CNN-ի հետ զրույցում ասել է, որ Թրամփը, հավանաբար, հնարավորություն չի ունենա երկիրն ամբողջովին վերաբացելու, քանի որ նման լիազորություն չունի: Նրա խոսքով՝ ԱՄՆ Սահմանադրական դատարանը և Գերագույն դատարանը նախագահին լիազորություն չեն տալիս չեղարկել նահանգապետերի որոշումները:

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները