Մահացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժ Ռիմա Խաչատրյանը
Ապրիլի 10-ին կյանքից հեռացել է Հայաստանի վաստակավոր մանկավարժ Ռիմա Խաչատրյանը:
Ռիմա Խաչատրյանը ծնվել է 1938թ. ապրիլի 3-ին Երևանում: 1960թ. ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի բիոքիմիական ֆակուլտետը, իսկ 1965 թվականին՝ Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի ագրարային ֆակուլտետը:
Տիկին Խաչատրյանն իր աշխատանքային գործունեությունն սկսել է 1961 թվականին: Շուրջ 60 տարվա անընդմեջ աշխատանքային գործունեության 55 տարիներին նա դասավանդել է Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջում: Ավելի քան հինգ տասնամյակ ղեկավարելով Հայաստանի բուժաշխատողների խոշորագույն արհեստակցական կազմակերպություններից մեկը`Ռ. Խաչատրյանը գործուն մասնակցություն է ունեցել ուսումնակրթական խնդիրների, բժիշկ-մանկավարժների աշխատանքային ու սոցիալական շահերի ու իրավունքների ներկայացման ու պաշտպանության գործընթացներին: Տասնամյակների գիտամանկավարժական անբասիր գործունեության ընթացքում Ռ. Խաչատրյանն անգնահատելի ներդրում է ունեցել Հայաստանում միջնակարգ բժշկական կրթության շարունակական համակարգի զարգացման, դասավանդման մեթոդների կատարելագործման, երկրի միջին բուժանձնակազմի ձևավորման գործում:
Միջնակարգ բժշկական կրթության համակարգի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար Ռ. Խաչատրյանը պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով: ՀՀ Նախագահի հրամանագրով Ռ. Խաչատրյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում։ «Դեղագործական գործ» «Անօրգանական քիմիա» (երկհատորյա) և «Անալիտիկ քիմիա» դասագրքերի հեղինակն էր:
Ցավակցություն ենք հայտնում լուսահոգի մանկավարժի ընտանիքին ու հարազատներին, կիսում կորստի վիշտը:
Հոգեհանգիստը կկայանա ապրիլի 12-ին, ժամը 18:00-ին, Էրեբունի սգո սրահում (Խաղաղ Դոնի 2/14), հուղարկավորությունը՝ ապրիլի 13-ին, ժամը 13:00-ին նույն վայրից:


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան