Քաղաքացիների մասնակցությունը առաջիկա բոլոր տոներին ու եւ հիշատակի օրերին կսահմանափակվի. Փաշինյան
Առաջիկայում ունենք մեզ համար սրբազան տոներ եւ հիշատակի օրեր. Առաջիկայում ապրիլի 24-ն է, նաեւ մայիսի առաջին տասնօրյակում ունենք երկու տոն՝ Շուշիի ազատագրման օրը եւ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի օրը: Այս մասին Facebook-ի իր ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ իրենց եզրակացությունն այն է, որ այդ միջոցառումները պետք է սահմանափակվեն:
«Քաղաքացիների մասնակցությունը որեւէ միջոցառման պետք է սահմանափակվի, որովհետեւ եթե թույլ տանք այդ միջոցառումները սովորական ընթացակարգով, մենք կունենանք համաճարակի անվերահսկելի բռնկում: Ապրիլի 24-ին տեղի կունենան միայն արարողակարգային միջոցառումներ, այսինքն այն պաշտոնյաները, որոնք ունեն արարողակարգային անելիք, իրականացնեն դա: Նույնը վերաբերում է նաեւ մայիսի 8-ին եւ 9-ին: Բնականաբար, մայիսի 1-ին էլ զանգվածային միջոցառումներ չեն լինի»,-ասաց Փաշինյանը՝ կոչ անելով ըմբռնումով մոտենալ այս որոշումներին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստի ընթացքում վարչապետը հանձնարարել է ներկայացնել Արտակարգ դրության ռեժիմի երկարաձգման կառավարության որոշման նախագիծ, որի ընդունմամբ Սահմանադրության ուժով կգումարվի Ազգային ժողովի հատուկ նիստ:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Որդու վերադարձի մասին Նիկոլ Փաշինյանի գրառումից են տեղեկացել
Ի՞նչ է հայտնի այսօր Սիրիային հանձնված վարձկանների մասին