Ֆրանսիայում բժիշկները հայտնել են կորոնավիրուսի պիկի ավարտի մասին․ Reuters
Ֆրանսիայի Մյուլուզ քաղաքի շտապ օգնության ծառայությունում անհետաձգելի դեպքերի խմբի ղեկավար Մարկ Նոյզեն եղել է ֆրանսիական արևելյան քաղաքով անցած կորոնավիրուսի փոթորկի էպիկենտրոնում: Վերջին մի քանի օրվա ընթացքում նա որոշակի փոփոխություն է նկատում՝ պնդելով, որ կորոնավիրուսի դեպքերի թվի նվազման դրական տեղաշարժ կա, գրում է Reuters-ը։
«Գնալով իրավիճակը կարգավորվում է»,- ասել է նա Ֆրանսիայում կորոնավիրուսի բռնկման էպիկենտրոն Մյուլուզում կորոնավիրուսի դեպքերի մասին։
Նրա խոսքով՝ իր թիմը վերջին օրերին ավելի քիչ կանչեր է ստանում, ինչը թույլ է տալիս անձնակազմին «մի փոքր հանգստանալ և շունչ առնել»։
Ֆրանսիայի Գրանդ Էստ երկրամասում առողջապահության ոլորտի ներկայացուցիները հայտնում են, որ վաղաժամ է խոսել ճգնաժամի ավարտի մասին, բայց կարծում են, որ համավարակի պիկն արդեն անցյալում է։
Վերջին տվյալներով Ֆրանսիայում արձանագրվել է կորոնավիրուսի 124,869 դեպք, որոնցից 13,197-ը՝ մահվան ելքով։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորանավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 1 623 173 դեպք, 97 236-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 366 407 մարդ։
Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 210 երկրում:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Որդու վերադարձի մասին Նիկոլ Փաշինյանի գրառումից են տեղեկացել
Ի՞նչ է հայտնի այսօր Սիրիային հանձնված վարձկանների մասին