Ճգնաժամը կարող է Հայաստանում ձկան գների բարձրացման եւ ձկնաբուծական տնտեսությունների անկման հանգեցնել. ՀԿ
Ճգնաժամի հետ կապված լուրջ խնդիրներ կառաջանան Ռուսաստանից եւ Եվրոպայից բեղմնավորված ձկնկիթի ներմուծման առումով, ինչը բացասաբար է անդրադառնում ձկների գենոֆոնդի եւ ձկների թվաքականի աճի վրա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայ ձկնարտադրողների եւ ձկնարտահանողների ասոցիացիայի նախագահ Արթուր Աթոյանը:
«Տեղում այդպիսի ձկնկիթ արտադրվում է, սակայն պայմանները սահմանափակ են` համապատասխան գիտահետազոտական ինստիտուտների եւ մասնագետների բացակայության պատճառով: Ամեն ինչ սիրողական մակարդակով է արվում, մինչդեռ արտասահմանում դրանով մի ամբողջ կառույցներ են զբաղվում: Դա է պատճառը, որ ստիպված ենք ամեն ինչ ներմուծել»,- ասաց Արթուր Աթոյանը:
Նա պարզաբանեց, որ ձկների քանակի անկումը, բնականաբար, կհանգեցնի դրա թանկացմանը: «Արդեն 2-3 տարի է, ինչ տնտեսությունների թվի նվազում չի նկատվել, ինչը կապված է ձկների բավականին բարձր գների հետ: Այսօր Հայաստանում մոտավորապես 140 ձկնաբուծարան կա, որոնք նախորդ տարի 150 միլիոն դոլար են վճարել բյուջե: Դրանցից յուրաքանչյուրում 3-ից 80 մարդ է աշխատում: Իշխանի գինը դեռ 1600 դրամ է, աշխատատեղերը չեն կրճատվի, բայց եթե գինն իջնի մինչեւ 1200 դրամ, ինչը չի կարելի բացառել, ապա որոշ տնտեսություններ կսկսեն վնասով աշխատել, ինչը բացասական հետեւանքների կարող է հանգեցնել»,- հավելեց ՀԿ-ի նախագահը:
Ըստ նրա` արտադրանքը հիմնականում արտահանվում է Ռուսաստան, չնայած կարեւոր է դիվերսիֆիկացնել սպառման շուկան: «Իմ կողմից բազմիցս տարբեր առաջարկություններ են հնչեցվել, այդ թվում` ձկների սպառման շուկայի որոնման մասին, օրինակ` պահածոյացված ապրանքատեսակների, եթե թարմ արտադրանքի արտահանման հետ կապված խնդիրներ են ծագում: Սակայն բիզնեսի կողմից լուրջ արձագանքներ չեն եղել»,- եզրափակեց Արթուր Աթոյանը:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Որդու վերադարձի մասին Նիկոլ Փաշինյանի գրառումից են տեղեկացել
Ի՞նչ է հայտնի այսօր Սիրիային հանձնված վարձկանների մասին