Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը դիմել է Արմեն Սարգսյանին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը դիմել է նախագահ Սարգսյանին՝ խնդրելով իր սահմանադրական լիազորությունների շրջանակում ձեռնարկել քայլեր՝ քրեական գործում ներկայումս ստեղծված փակուղային և անորոշ իրավիճակի ուղղությամբ, հատկապես` հաշվի առնելով համաճարակային արտակարգ պայմանները:
«Մեր կողմից բարձրացված հարցը շատ պարզ է և վերաբերում է Նախագահի՝ Սահմանադրության պահպանման գործառույթի իրացմանը և Դատական իշխանության անգործության կանխմանը: Ստեղծվածը թե՛ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի, և թե՛ Սահմանադրությամբ երաշխավորված մի շարք նորմերի, սակայն, հատկապես Սահմանադրության 3-րդ հոդվածի կոպիտ խախտում է, որի պահպանմանը հետևելը հենց Նախագահի սահմանադրական լիազորությունն է:
Այդ գրությունը մասնավորապես ընդգծում է, որ առկա է ակնհայտ անհրաժեշտություն Նախագահի կողմից նախաձեռնելու գործընթաց՝ ծանոթանալու դատավոր Ա. Դանիբեկյանի անձնական գործին՝ պարզելու համար՝ արդյո՞ք վերջինս առհասարակ կարող է պաշտոնաթող Նախագահին մեղսագրվող արարքի վերաբերյալ քրեական գործը քննության առնել, թե՞ ոչ, կամ ինչպե՞ս է հնարավոր 2020 թվականի մարտի 13-ից, առանց որևէ տեղեկության, Հայաստանում հայտարարված արտակարգ դրության պայմաններում, կորոնավիրուսային վարակի նման վտանգավոր ցուցանիշների պայմաններում, որևէ գործողություն չկատարել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ»,- ասված է իրավաբան Սարգիս Գրիգորյանի տարածած հայտարարության մեջ:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմն ապրիլի 8-ին ստացել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների դիմումը: 168.am-ի հարցին ի պատասխան՝ հայտնել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի օգնական Հասմիկ Պետրոսյանը:
«Դիմումին արձագանքելու համար ժամկետներ սահմանված չեն, բայց ինչպես մեզ փոխանցեց Հասմիկ Պետրոսյանը, «նախագահն անպայման իր դիրքորոշումը կարտահայտի»,– գրում է կայքը:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Որդու վերադարձի մասին Նիկոլ Փաշինյանի գրառումից են տեղեկացել
Ի՞նչ է հայտնի այսօր Սիրիային հանձնված վարձկանների մասին