«Մոսկվայում կորոնավիրուսային պիկը դեռևս չի սկսվել». Սոբյանին
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի թեմայով հարցազրույց է տվել «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը՝ ընդգծելով, որ Մոսկվան ստեղծված իրավիճակում լուրջ փորձությունների միջով պիտի անցնի: Սոբյանինի խոսքով՝ դրան պետք է նախապատրաստվել:
Նա ընդգծել է, որ Մոսկվայում կորոնավիրուսային պիկը դեռևս չի սկսվել:
«Ձեզ հստակ ասում եմ, պիկը դեռևս չի սկսվել, մենք ավելի շուտ գտնվում ենք դրա ստորոտում, նույնիսկ կես ճանապարհն էլ չենք անցել»,-ասել է քաղաքապետը:
Միևնույն ժամանակ Սոբյանինն ասել է, որ կանխատեսումներ անել չի ցանկանում:
«Լավագույն կանխատեսումն ամեն ինչ 100 տոկոսով անելն է»,-շեշտել է քաղաքապետը:
Սոբյանինը հավելել է, որ խոսքն առավելագույն քանակով թեստավորման, բժշկական ոլորտի առավելագույն նախապատրաստման, ինչպես նաև կարանտինային ռեժիմի և ինքնմեկուսացման պայմանների պահմանան առավելագույն վերահսկման մնասին է:
Ներկայում Մոսկվայում ախտորոշվել է վարակման 6698 դեպք, որից 38-ը՝ մահվան ելքով:

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները