Արևմտյան ժողովրդավարությունը խաղաղության եւ փրկության չի բերում. Խամենեի
Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդ այաթոլա Սեյեդ Ալի Խամենեին հայտարարել է, որ արեւմտյան ժողովրդավարությունը խաղաղության եւ փրկության չի բերում, փոխանցում է Mehr-ը:
«ԱԿոմունիզմը, արեւմտյան ժողովրդավարությունը եւ լիբերալ ժողովրդավարությունը, որ տիրում է ամբողջ աշխարհում, իրենց պահանջներով մարդկությանը դեպի խաղաղության եւ փրկության չեն բերել»,- ասել է այաթոլա Խամենեին: «Մարդկությունը խաղաղություն չի տեսնում` չնայած գիտական բոլոր ձեռքբերումներին եւ կենսաձեւի փոփոխություններին»,- ասել է Խամենեին: «Չնայած ողջ առաջընթացին` մարդկությունը պայքարում է հիվանդությունների, այլասերվածության, մեղքերի, անարդարության եւ խտրականության դեմ»,- հավելել է նա:
Խոսելով կորոնավիրուսի (COVID-19) պանդեմիայի մասին` Խամենեին ասել է, որ հիվանդությունը փորձություն դարձավ կառավարությունների եւ երկրների համար:
«Այն, ինչ տեղի ունեցավ Արեւմուտքում, Եվրոպայում եւ Միացյալ Նահանգներում, ցույց տվեց նրանց դաստիարակության արդյունքը»,- ասել է նա` հավելելով, որ «մարդիկ գրոհում են խանութները, հերթեր են կանգնում` զենք գնելու համար եւ ուշադրություն չեն դարձնում տարեց հիվանդների եւ սահմանափակ կարողություններիով հիվանդների բուժմանը: «Սա արեւմտյան առաջնորդների քաղաքականության եւ փիլիսոփայության արդյունք է, որոնք նյութապաշտություն եւ, որպես կանոն, աթեիզմ են ներառում»,- ասել է նա:

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները