Շիրակում կորոնավիրուսով վարակման 13 դեպք կա, 1 հոգի ապաքինվել է. Շիրակի մարզպետ
Շիրակի մարզում արձանագրվել է կորոնավիրուսով հիվանդի ապաքինման 1 դեպք: Այս մասին այսօր՝ ապրիլի 9–ին, լրագրողների հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։
«Նա դուրս է գրվել Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցից: Առաջիկա օրերին եւս սպասում ենք դուրս գրվողների։ 1 բժիշկ ունենք, որը վիրուսով է վարակվել, դեպքը երեկ է հաստատվել։ Ճիշտ է, նա չի աշխատել հիվանդանոցի այն հատվածում, որտեղ բուժում են ստանում վարակակիրները, բայց մեծ հավանականությամբ շփում է ունեցել այնպիսի մարդու հետ, որը մինչև թեստավորում անցնելը բուժօգնության կարիք է ունեցել: Հիմա մեկուսացվել է նրանց շփման շրջանակը»,– ասաց նա։
Մարզպետի խոսքով՝ մարզում վերջին տվյալներով, արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 13 դեպք, 2 համայքներում. «Գյումրիում եւ Անի համայնքում են գրանցվել վարակի դեպքեր։ Մահվան 1 դեպք գրանցվել է Անի համայնքում»։
Պետրոսյանի խոսքով՝ կարեւոր է, որ յուրաքանչյուր քաղաքացի բարձր պատասխանատվություն ցուցաբերի, որպեսզի միասին հաղթահարենք ստեղծված իրավիճակը. « Մարզում շարունակվում է վարակակիրների շփման շրջանակի հստակեցումն ու մեկուսացումը: Այս պահին անչափ կարևոր է այդ շրջանակի լոկալիզացումը և ռիսկի շղթայի նվազեցումը»։
Հիշեցնենք, որ վերջին տվյալներով Հայաստանում գրանցվել է կորոնվիրուսով վարակման 921 դեպք, 10 մահ, 138 մարդ ապաքինվել է։


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Որդու վերադարձի մասին Նիկոլ Փաշինյանի գրառումից են տեղեկացել
Ի՞նչ է հայտնի այսօր Սիրիային հանձնված վարձկանների մասին