Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելը հարված է մեր պետականությանը
Ամիսներ շարունակ, ինչպես պնդում են իրավաբանները, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ապօրինաբար զրկված է ազատությունից: Փաստաբանները բերում են հազար ու մի ապացույց, որը փաստում է նրա կալանավորման ապօրինությունը, այսուհանդերձ, հուրախություն Հայաստանի հակառակորդների եւ թշնամիների նա մնում է անազատութան մեջ:
Ի դեպ, այն որ դեռ բուժումը չավարտած ՀՀ երկրորդ նախագահը, այն էլ կորոնավիրուսային համավարակի պայմաններում հիվանդանոցից տեղափոխվեց մեկուսարան, մեկ անգամ եւս վկայում է գործող իշխծանությունների վերաբերմունքը նրա նկատմամբ: Պատահական չէ, որ ՀՀ քաղաքացիների մոտ արդեն իսկ ամուր համոզմունք կա, որ կառավարող ուժը ձգտում է ամեն կերպ նրան զրկել ազատությունից:
Հայաստանի եւ Արցախի նախկին չորս վարչապետ երաշխավորել են Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար, բայց դատական նիստը տարբեր պատճառներով հետաձգվում է: Հիշեցնենք, որ դրանից առաջ երաշխավորությամբ հանդես էին եկել նաեւ Արցախի նախկին եւ ներկա նախագահները, բայց վերաքննիչը գնաց մի քայլի, որը հնարավոր չէ ձեւակերպել մեղմ եւ կոռեկտ բնորոշումներով:
Միանշանակ է, որ Ռոբերտ Քոչարյանի դեմ քրեական գործի հարուցումը եւ առավել եւս նրան կալանավորելը բխում է մեր պետության հակառակորդների շահերից եւ մեծ ուրախություն պատճառում նրանց: Միայն սա բավական է հասկանալու համար, որ նա ժամ առաջ պետք է ազատ արձակվի: Այսուհանդերձ, երբ հիշում ես, թե ինչ կարգի եւ ինչ թույլ քրեական գործ է «կարվել» երկրորդ նախագահի դեմ նրան կալանավորելու համար, հասկանում ես, որ կառավարող ուժը դեռ ամեն ինչ անելու է նրան կալանքի տակ պահելու համար:
Մյուս կողմից բանականությունը հուշում է, որ երկար ժամանակ հնարավոր չէ Ռոբերտ Քոչարյանին պահել կալանքի տակ: Մի օր դատարանը ստիպված է լինելու փոխել խափանման միջոցը, իսկ մեկ այլ օր՝ կարճել հարուցված քրեական գործը: Ընդ որում, որքան շուտ գան այդ օրերը, այնքան դրանից կշահի մեր պետությունը:
Հակոբ Ասատրյան
Top-News.am


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Որդու վերադարձի մասին Նիկոլ Փաշինյանի գրառումից են տեղեկացել
Ի՞նչ է հայտնի այսօր Սիրիային հանձնված վարձկանների մասին