«Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ն շուտով շահագործման կհանձնի Հայաստանում առաջինն ու միակն իր տեսակի մեջ ինկուբատորային գերժամանակակից արտադրամաս
Հայաստանում հայտարարված արտակարգ դրության պայմաններում բազմաթիվ ընկերություններ ժամանակավոր դադարեցրել են իրենց գործունեությունը: «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ն, չնայած առաջացած դժվարություններին, շարունակում է իր աշխատանքը բնականոն հունով: Միայն վերջերս, մայրական հոտի ներկրման հետ կապված խնդիրներ են առաջացել, որոնք պայմանավորված են կորոնավիրուսի կանխարգելման համար սահմանված սահմանափակումներով, սակայն դա ևս, արդեն հաղթահարված է: Ընկերությունը պատրաստ է բավականին ժամանակ սպառողին ապահովել թարմ ու որակյալ հավի մսով:
«Քանի որ արտակարգ դրություն է հայտարարված ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի շատ երկրներում՝ որոնց թվում է Վրաստանը, հենց Վրաստանում էլ առաջացել էր խնդիրը։
Հունգարիայից օդային ճանապարհով Վրաստան էր տեղափոխվել 2020-2021 թվականների համար նախատեսված բրոյլեր մայրական հոտ, որն իր հերթին, բեռնատարներով պետք է տեղափոխվեր Հայաստան: Սակայն այդ ժամանակահատվածում Վրաստանում արգելված էր բոլոր տեսակի տեղարշարժը և, ըստ էության, անհնար էր տեղափոխման գործընթացն իրականացնել։ Խնդրի լուծման համար դիմեցինք ՀՀ վարչապետի աշխատակազմին և մեկ օրում ստացանք անհրաժեշտ աջակցությունը։ Վարչապետի աշխատակազմը դիմել էր Վրաստանի վարչապետի աշխատակազմին և ստացել անհրաժեշտ թույլտվությունը: Ընկերության անունից շնորհակալություն եմ հայտնում վարչապետի աշխատակազմին արագ արձագանքելու և աշխատանքը օպերատիվ կերպով կազմակերպելու համար»,-ասաց «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Մուշեղ Հակոբյանը:
Տնօրենի խոսքով՝ մնացած աշխատանքները բնականոն հունով են ընթանում : Աշխատակիցների հետ կապված փոփոխություն չի եղել։ Որոշ աշխատակիցների աշխատանքները կազմակերպվել է հեռահար,կատարվել են որոշակի փոփոխություններ աշխատանքների կազմակերպման առումով՝ հնարավորինս սահմանափակելով շփումները:
«Մենք սննդի արտադրության ոլորտում ենք աշխատում, և անկախ նոր տեսակի վիրուսի տարածումից, մենք միշտ կատարել են ախտահանման աշխատանքներ: Աշխատակիցների տեխափոխումն իրականացնում ենք ավտոբուսներով, որոնք ամեն օր ախտահանվում են՝ օրը երկու անգամ, և պարտադիր մինչև տարածք մուտք գործելը աշխատակիցները ջերմաչափվում են: Մեկ անգամ էլ օրվա ընթացքում ենք իրականացնում ջերմաչափում: Աշխատակիցներին տրամադրում ենք ձեռնոցներ ու դիմակներ, որոնք օրվա ընթացքում փոխվում են մի քանի անգամ»,-շեշտեց Մուշեղ Հակոբյանը:
«Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ն մշտապես աշխատում է ավելացնել արտադրությոան ծավալները՝ ընդլայնելով առաջարկվող արտադրանքի տեսականին։ Ընկերության հաջողության գրավականը թռչնաբուծարանի ժամանակակից սարքավորումներն ու վերամշակող լավագույն տեխնոլոգիաներն են, ինչպես նաև, կեր արտադրող սեփական գործարանն ու լաբորատորիան:
Մայիս ամսվա վերջին «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ն նախատեսում է շահագործման հանձնել Հայաստանում առաջինն ու միակն իր տեսակի մեջ ինկուբատորային գերժամանակակից արտադրամաս, որը նախատեսված է ածան հավերի մեկ օրեկան ճուտ ստանալու համար: Իր հզորությամբ կարող է ապահովել ՀՀ-ում պահանջվող ճտերի պահանջարկն ամբողջությամբ: Արտադրամասը կունենա մոտ 60 աշխատատեղ:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Որդու վերադարձի մասին Նիկոլ Փաշինյանի գրառումից են տեղեկացել
Ի՞նչ է հայտնի այսօր Սիրիային հանձնված վարձկանների մասին