Ընտրական գործընթացը կավարտվի, անուններ կտամ. Արցախի ԿԸՀ նախագահը դիտորդների մասին
«Հրապարակ» թերթը գրում է. «Նշել էիք, որ արցախյան ընտրությունների դիտորդների մասով ասելիք ունեք, որ նրանք ոչ միշտ են եղել անկողմնակալ, անկախ, ի՞նչ նկատի ունեիք եւ ո՞ւմ՝ հարցրինք Արցախի ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանին։ «Սպասեք` ընտրական գործընթացներն ավարտվեն, նոր անուններ բարձրաձայնենք»: Ուշ չի՞ լինի։ «Ոչ, նախ որ ընտրական գործընթացը դեռ չի ավարտվել, եւ ապա՝ ընտրությունների դիտորդական առաքելության գնահատականներն իրավական առումով ընտրությունների վրա ազդելու հնարավորություն չունեն։ Դրանք լոկ խորհրդատվական են։
Ընտրական գործընթացը կավարտվի, անուներ կտամ՝ ես որեւէ խնդիր չեմ տեսնում»: Դիտորդական առաքելությունների «առյուծի բաժինը» կազմում են «Իրազեկ քաղաքացիների միավորումը» եւ «Թրանսփերենսի ինթերնեշնլը», այսպես ասած, սորոսական կազմակերպությունները, ընդ որում, հայտնի է, թե թեկնածուներից որ մեկի նկատմամբ են նրանք «անկողմնակալ» եղել, նրանց մասին է խոսքը: «Դուք հիմա ինձ մի այնպիսի հարթություն եք տանում, ուր ես չեմ գնա։ Ինչպես ինքս եմ հորդորոււմ մեր դիտորդներին` լինել անկողմնակալ, այնպես էլ ինքս եմ պարտավոր լինել: Ժամանակը կգա, ամեն ինչ կասեմ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Որդու վերադարձի մասին Նիկոլ Փաշինյանի գրառումից են տեղեկացել
Ի՞նչ է հայտնի այսօր Սիրիային հանձնված վարձկանների մասին