Elbasy. Նազարբաեւի կարծիքով՝ կորոնավիրուսի համավարակը փոխում է միջպետական հարաբերությունների ձեւաչափը
Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հայտարարել է, որ նոր կորոնավիրուսի համավարակը նպաստում է պետությունների միջեւ հարաբերությունների ձեւաչափի փոփոխմանը: Այս մասին նշված է Նազարբաեւի՝ «Երբ մենք միասնական ենք, մենք անպարտելի ենք» հոդվածում, որը չորեքշաբթի հրապարակվել է երկրի առաջին նախագահի կայքում:
«Մարդկությունն այսօր հայտնվել է ճամփաբաժանին: Ներկայիս իրավիճակի յուրահատկությունն այն է, որ այս հերթագայող խնդիրները նախկինում երբեք չեն առնչվել աշխարհաքաղաքականության, տնտեսության, հանրային կյանքի այդքան շատ ասպեկտների, հիմա սկսել են փոխել նաեւ միջպետական հարաբերությունների բուն ձեւաչափը»,- նշել է Նազարբաեւը:
Նրա խոսքով՝ տառացիորեն երեկ պետությունները փոխադարձ պատնեշներ էին ստեղծում, մտնում էին պատժամիջոցային պատերազմների մեջ, իսկ հիմա միմյանց օգնության ձեռք են մեկնում: Նազարբաեւի կարծիքով՝ սա գլոբալ մակարդակում տեղի ունեցող լուրջ փոփոխությունների մեկնարկի վկայությունն է:
«Համաշխարհային պատմության մեջ եղել են բազմաթիվ պատերազմներ, լարված իրավիճակներ եւ հակամարտություններ, որոնք տեւել են տասնամյակների եւ անգամ հարյուրամյակներ: Քիչ չեն պատահել նաեւ համաճարակներ, որ խլել են միլիոնավոր մարդկանց կյանքեր: Մարդկությունն այս ամենից հաղթանակով է դուրս եկել: Ներկայիս դժբախտությունը եւս կհաղթահարենք: Համաշխարհային տերությունները պետք է դասեր քաղեն այս դժվարին իրավիճակից»,- կարծում է Ղազախստանի առաջին նախագահը:
Նա նշել է, որ հենց հիմա «հարկավոր է նոր քաղաքականություն, որը ամբողջ մարդկային քաղաքակրթությանը կոգեշնչեր զարգանալ, այլ ոչ թե խոչընդոտներ ստեղծել»:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Որդու վերադարձի մասին Նիկոլ Փաշինյանի գրառումից են տեղեկացել
Ի՞նչ է հայտնի այսօր Սիրիային հանձնված վարձկանների մասին