Նախկին վարչապետերը պնդում են՝ Քոչարյանը պետք է լինի ազատության մեջ
Հայաստանի եւ Արցախի Հանրապետության չորս նախկին վարչապետ՝ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը եւ Անուշավան Դանիելյանը երաշխավորություն են ներկայացրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ, բայց նրանց հայտարարությունից հետո դատական նիստը շարունակ հետագվում է:
Ակնհայտ է, որ կառավարող ուժը ամեն կերպ ձգում է հերթական դատական նիստը, փորձելով հասկանալ, թե ինչ պետք է անի մեծ հեղինակություն ունեցող մարդկանց երաշխավորության հետ: Մի կողմից ակնհայտ է, որ նրանք ամեն կերպ ցանկանում են Ռոբերտ Քոչարյանին զրկել ազատությունից, մյուս կողմից, մեղմ ասած, ճիշտ չի հասկացվի Վազգեն Մանուկյանի, Կարեն Կարապետյանի Խոսրով Հարությունյանի եւ Անուշավան Դանիելյանի երաշխավորությունների անտեսումը:
Ի վերջո մերժել նրանց երաշխավորությունը, հաշվի չնստել այդ փաստի հետ նույնն է եթե թե արհամարհել հենց մեր պետականությանը , պետականության ինստիտուտները:
Ի դեպ, չնայած դատական նիստը հետաձգվում է, բայց երաշխավորություն ներկայացնելուց հետո նախկին վարչապետերը, այդ թվում Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը պարբերաբար հիշեցնում են իրենց քայլի մասին՝ շեշտելով, որ նախագահ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցի ընտրությունը հակաօրինական է:
Անցել է արդեն մեկ ամիս, ինչ նախկին վարչապետերը հանդես են եկել նման նախաձեռնությամբ, բայց դրանից հետո դատական նիստ չի եղել: Իհարկե, այն հավերժ երկարաձգել հնարավոր չի լինելու եւ դատարանը պետք է որոշում կայացնի: Մնում է կռահել, թե օրինակ ի՞նչ հիմնավորմամբ դատավորը կարող է անտեսել, օրինակ, Կարեն Կարապետյանի երաշխավորությունը, որը, մեղմ ասած, քիչ դեր չխաղաց, որ 2018թ. ապրիլ-մայիսյան իրադարձությունները խաղաղ եւ անարյուն հանգուցալուծում ստանան:
Ի դեպ, կորոնավիրուսային համավարակի պայմաններում դատարանը հենց ինքը պետք է շահագրգռված լիներ արագ քններ այս հարցը եւ հաշվի առնելով չորս հարգված եւ հեղինակավոր մարդկանց երաշխավորությունը փոխեր Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը, նրան հնարավորություն տալով դատական նիստերին մասնակցել լինելով ազատության մեջ: Ի դեպ, ՀՀ երկրորդ նախագահը լինելով ազատության մեջ երբեք չի խուսափել մասնակցել թե գործի քննությանը, թե դատական նիստերին:
Հակոբ Ասատրյան
Top-News.am


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Որդու վերադարձի մասին Նիկոլ Փաշինյանի գրառումից են տեղեկացել
Ի՞նչ է հայտնի այսօր Սիրիային հանձնված վարձկանների մասին