Անդրանիկ Քոչարյանը շատ անհանգիստ դրության մեջ է. Սերժ Սարգսյանի որոշումն անակնկալ է եղել
168 ժամի փոխանցմամբ՝ Գրասենյակի պատասխանատուի ստորագրությամբ ուղարկված գրության մեջ նշվել է, որ, չնայած ՀՀ երրորդ նախագահը որևէ օրենքով չի կրում պարտականություն հանձնաժողովի լսումներին ներկայանալու, այդ թվում` «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքով, այդուհանդերձ, նախագահ Սերժ Սարգսյանը ո՛չ հանձնաժողովում, և ո՛չ էլ որևէ այլ ձևաչափով խնդիր չունի մանրամասներ ներկայացնելու Ադրբեջանի կողմից 2016թ. սանձազերծված ապրիլյան ռազմական ագրեսիայի մասին, առավել ևս, որ ռազմական լայնածավալ այդ գործողությունների վերաբերյալ մինչ այժմ Սերժ Սարգսյանի կողմից հրապարակային բազմաթիվ անդրադարձներ են եղել` ելույթներ, հարցազրույցներ, նախագահի մասնակցությամբ անցկացված խորհրդակցություններ, հանդիպումներ, նիստեր, որոնցում բավականին հանգամանալից անդրադարձ է կատարվել այդ իրադարձություններին:
Եվ ահա, 168.am-ին հասած տեղեկություններով` Քննիչ հանձնաժողովի համար անակնկալ է եղել Սերժ Սարգսյանի` հրավերին դրականորեն արձագանքելու լուրը: Հանձնաժողովում խառնվել են իրար, և, մասնավորապես, հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ըստ լուրերի, հիմա շատ անհանգիստ դրության մեջ է: Նա վստահ է եղել, որ հատկապես ՀՀ ՊՆ նախկին գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի մերժումից հետո Սերժ Սարգսյանը ևս կհրաժարվի գալ, և դրա համար էլ հապճեպ ուղարկել է հրավերը:
Երրորդ նախագահի որոշումը սառը ցնցուղ էր, թերևս, հանձնաժողովի ու նրա նախագահի համար, ու հիմա դեռ այդ այցի տակից դուրս գալ է պետք:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Որդու վերադարձի մասին Նիկոլ Փաշինյանի գրառումից են տեղեկացել
Ի՞նչ է հայտնի այսօր Սիրիային հանձնված վարձկանների մասին