Կադիրովը հրաժարվել է Միշուստինի հրամանով բացել Չեչնիայի սահմանները
Չեչնիայի Հանրապետության նախագահ Ռամզան Կադիրովն իր Telegram ալիքում պատասխանել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի՝ մարզերի միջև տեղաշարժի սահմանափակումները վերացնելու մասին պահանջին։ Նրա խոսքով՝ Չեչնիայում բեռների և տարանցիկ տրանսպորտի համար սահմանները երբեք չեն փակվել, սակայն այլ մարզերի բնակիչների մուտքը Չեչնիայի Հանրապետություն արգելված է լինելու։
Կադիրովի խոսքով՝ Չեչնիյաում արդեն գրանցվել է «բացասական փորձ», երբ վերջերս Մոսկվայից ժամանած ուղևորներից մեկի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։
«Իհարկե, մենք գրանցում չունեցող մարդկանց Չեչնիայի Հանրապետություն չենք թողնի։ Արդեն բացասական փորձ ունենք։ Վարակը բերեցին, տասնյակ մարդիկ հիվանդացան, մի կին մահացավ»,- գրել է նա։
Ապրիլի երկուսին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով՝ մարզերի ղեկավարները հավելյալ լիազորություներ են ստացել կորոնավիրուսի դեմ պայքարի համար։ Օրինակ՝ մարզպետները կարող են իրենց մարզում սահմանափակել քաղաքացիների և տրանսպորտի տեղաշարժը։
Միևնույն ժամանակ սահմանափակումներ չեն գործի միջմարզային փոխադրումներ իրականացնող տրանսպորտի համար։
Կադիրովը սահմանները փակելու մասին հայտարարել էր ապրիլի 1-ին ՝ կոչ անելով բոլոր բնակիչներին մինչև ապրիլի հինգը վերադառնալ հայրենիք։ Հաջորդ օրը ՌԴ կառավարության նիստի ժամանակ Միշուստինը հայտարարել էր, որ մարզային սահմանների փակումն անթույլատրելի է։ Նա կոչ էր արել մարզային լիազորությունները չշփոթել դաշնայինի հետ, ինչպես նաև ընդգծել էր, որ միջոցառումները պետք է «իրավիճակին ադեկվատ» կերպով համապատասխանեն։

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին