Բորիս Ջոնսոնին տեղափոխել են ինտենսիվ թերապիայի բաժանմունք․ Դաունինգ սթրիթ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին տեղափոխել են ինտենսիվ թերապիայի բաժանմունք, երբ նրա վիճակը վատթարացել է, հաղորդում է Sky News –ը՝ հղում անելով Դաունինգ սթրիթին։ Անցած շաբաթ Ջոնսոնի մոտ ախտորոշվել էր կորոնավիրուս։
Վարչապետը խնդրել է արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաբին փոխարինել իրեն «անհրաժեշտության դեպքում»։ Դաունինգ սթրիթի ներկայացուցիչը նշել է, որ այսօրվա ընթացքում «վարչապետի ինքնազգացողությունը վատացել է, եւ բժիշկների խորհրդով նա տեղափոխվել էր հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունք»։ «Վարչապետը ստանում է անհրաժեշտ օգնություն եւ շնորհակալ է առողջապահության բոլոր աշխատակիցներին ջանասիրաբար աշխատելու եւ գործին նվիրումով վերաբերվելու համար»։
Ջոնսոնը հոսպիտալացվել էր Լոնդոնի Սուրբ Թոմասի հիվանդանոցում կիրակի երեկոյան՝ կորոնավիրուսի թեստի դրական պատասխանը ստանալուց 10 օրն անց։

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին