Ո՞րն է գնաճի պատճառը․ պարզաբանում է փոխնախարարը
Շուկան վերահսկվում է, մեր գործընկերները իրականացնում են ամենօրյա մոնիտորինգ։ Հնարավոր են մթերքների գների որոշակի բարձրացումներ։ Այլընտրանքային միջոցառումներ են ընթանում կառավարության կողմից, որոնք կզսպեն այլ տեսակի առաջին անհրաժեշտության ապրանքների գների բարձրացումը։ Այս մասին կառավարության մամուլի սրահում տեղի ունեցող ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը, անդրադառնալով հարցին՝ ո՞րն է գնաճի պատճառը և արդյոք վերահսկվում է շուկան հարցին։
Խորսելով արտահանման ընթացքում առաջացող դժվարություններին, փոխնախարարը նշեց, որ Վերին Լարսում մարտ ամսին որոշակի դժվարություններ կար կապված առատ ձյան հետ և սահմանակետը փակ էր․ «Պետք է ուղղակի խնդրենք մեր բոլոր բեռնափոխադրողներին և ընկերություններին որ որոշակի գործողոություն կազմակերպելուց առաջ հաշվի առնեն թե գործող եղանակային պայմանները, ինչպես նաև այս օրերին համաճարակի հետ կապված երկրների կողմից իրականացվող միջոցառումներին, որոնք որոշակի դժվարություններ են առաջացնում բոլոր տնտեսվարողների համար»,- ասաց փոխնախարարը։
Վարոսյանը նշեց, որ ՀՀ-ում այս պահին արտահանում իրականցվում է, բացառությամբ որոշ բժշկական անհրաժեշտության սարքավորումների․ «Որևէ տեսակի արտահանման արգելք չկա ես նշեցի բացառապես այն բժշկական սարքավորումներին, բոլոր մեր տնտեսվարողները նույնիսկ այս դժվարին պայամններում շարունակում են իրենց գործունեությունը, իհարկե նաև քննարկվում է թե իրավիճակից ելնելով ինչպիսի այլընտրանքյաին արտահանման շուկաներ կարող են առաջ գալ և կառավարության ուշադրության ներքո է, թե ինչպես կարող ենք խարախուսել այդ այլընտրաքային շուկաներին հասնելու համար»։


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Որդու վերադարձի մասին Նիկոլ Փաշինյանի գրառումից են տեղեկացել
Ի՞նչ է հայտնի այսօր Սիրիային հանձնված վարձկանների մասին