Բորիս Ջոնսոնը հոսպիտալացվել է կորոնավիրուսի պատճառով․ ABC News
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, որի մոտ հայտնաբերվել էր կորոնավիրուս, հոսպիտալացվել է հիվանդության ախտորոշումից ավելի քան մեկ շաբաթ անց, հաղորդում է ABC News-ը։
Վարչապետի գրասենյակից հայտնել են, որ նա հոսպիտալացվել է, քանի որ ախտորոշումից 10 օր անց նրա մոտ դեռեւս նկատվում են կորոնավիրուսի ախտանշաններ։
Դաունինգ սթրիթում Բրիտանիայի վարչապետի հոսպիտալացումն անվանել են «նախազգուշական միջոց»։
55-ամյա Ջոնսոնը կարանտինում էր Դաունինգ սթրիթի իր նստավայրում մարտի 26-ից։
Նա շարունակում էր աշխատել՝ լինելով կորոնավիրուսով վարակված, եւ մեկուսացման 10 օրվա ընթացքում ձայնագրել էր մի քանի տեսաուղերձ։
Ուրբաթ Ջոնսոնը հայտնել էր, որ ինքնազգացողությունը լավացել է, սակայն նրա մոտ դեռեւս պահպանվում էր բարձր ջերմությունը։
Մինչ այժմ վարչապետը ստանում էր բժշկական օգնություն հեռախոսի միջոցով։

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին