Իտալիայի իշխանությունները արձանագրել են կորոնավիրուսով վարակվածների եւ զոհերի թվի անկում․ ՌԻԱ Նովոստի
Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների եւ դրա հետեւանքով զոհերի թվի աճը կրճատվում է, հայտարարել է Առողջապահության բարձրագույն ինստիտուտի (ISS) նախագահ Սիլվիո Բրուզաֆերոն, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։
«Ակնհայտ է, որ կորն այլեւս չի աճում, եւ այժմ սկսել է անկում ապրել։ Դա նաեւ վերաբերում է, բարեբախտաբար, զոհերի թվին։ Այդ իրադարձությունները սկիզբ են առնում երկու շաբաթ առաջ, այսինքն՝ ամբողջ համակարգը հանգեցրել է համաճարակի տարածման զգալի դանդաղեցմանը»,-ասել է Բրուզաֆերոն կիրակնօրյա ճեպազրույցի ժամանակ։
Կիրակի քաղաքացիական պաշտպանության ծառայության ղեկավար Անջելո Բորելիի հրապարակած պաշտոնական տվյալներով՝ Ապենիններում գրանցված է նոր տիպի վիրուսով վարակման շուրջ 129 հազար դեպք, շուրջ 22 հազար հիվանդ ապաքինվել է, զոհերի թիվը կազմում է 15887 մարդ։
Կիրակի առաջին անգամ նվազել է կորոնավիրուսով հոսպիտալացվածների թիվը, երկրորդ օրն է, ինչ անընդմեջ նվազում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում բուժվող հիվանդների թիվը։

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին