Համաշխարհային օվկիանոսը կարելի է վերականգնել 30 տարում
10 երկրներ եւ 16 համալսարաններ ներկայացնող հետազոտողների միջազգային խումբը ներկայացրել է համաշխարհային օվկիանոսի վերականգնման «ուղեցույց»։ Գիտնականները հավաստիացնում են, որ երկրագնդի ծովային էկոհամակարգը կարելի կլինի փրկել մինչեւ 2050 թվականը, սակայն դրա համար զգալի ջանքեր անհրաժեշտ կլինեն, հաղորդում է Nat-geo-ն։
Հետազոտողները նշում են, որ մոտակա ժամանակներում լուծվելիք խնդիրների շարքում են տեսակների պաշտպանությունը, բնակության վայրերի վերականգնումը, աղտոտվածության նվազեցումը եւ ջերմոցային գազերի գլոբալ արտանետումների կրճատման ճանապարհով կլիմայի փոփոխման հետեւանքների թեթեւացումը (առաջնայինն այս հարցում նրանք համարում են կլիմայի խնդրով փարիզյան համաձայնագրի նպատակների իրագործումը)։ Նրանք նաեւ նախազգուշացնում են, որ հաջողության համար անհրաժեշտ է աշխարհի կառավարությունների աջակցությունը եւ զգալի ֆինանսական ռեսուրսների տրամադրումը։
Գիտնականների գնահատականով, ծովային կյանքի վերականգնումը կարժենա տարեկան 10-20 մլրդ դոլար։ Ակնկալվում է, որ երկարաժամկետ հեռանկարում ամեն ներդրված դոլարը կփոխհատուցվի 10 անգամ։
Գիտնականները բերում են կուզիկ կետերի (Megaptera novaeangliae) պոպուլյացիայի վերականգնման պատկերավոր օրինակը։ Վերջիններս 1960-ականներին գտնվում էին ոչնչացման եզրին, սակայն նրանց փրկությանն ուղղված միջոցառումների շնորհիվ հաջողվեց նրանց պոպուլյացիան մի քանի հարյուրից 2015-ին հասցնել 25 հազարի։ Նման հաջողություն է գրանցվել նաեւ ծովափղերի (Mirounga) եւ կանաչ կրիաների (Chelonia mydas) պոպուլյացիաների պահպանման եւ ավելացման գործում։

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին