Արթուր Վանեցյանը հեռավար դաս է անցկացրել Քաշաթաղի դպրոցականների հետ (տեսանյութ, լուսանկարներ)
«Հայրենիք» զարգացման հիմնադրամը «Արցախ-Հայրենիք» ռազմավարական ծրագրի շրջանակներում առաջին նախագիծն է իրականացրել Արցախում:
Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանը ՀՀ և ԱՀ անվտանգության ապահովման կենսական և ռազմավարական նշանակության տարածքներից է։ Նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելմամբ պայմանավորված Արցախում ևս անցել են հեռավար ուսուցման, սակայն Քաշաթաղի շրջանի մի շարք համայնքներում երեխաները զրկված էին հեռավար դասապրոցեսի իրականացման հնարավորությունից։

«Հայրենիք» զարգացման հիմնադրամն արձագանքելով մանկավարժների և աշակերտների խնդրանքին, Բերձորի և հարակից համայնքների դպրոցականներին նվիրել է ինտերնետ հասանելիությամբ սմարթ հեռախոսներ և նոթբուք համակարգիչներ՝ հեռավար ուսուցման պայմաններում ապահովվելով երեխաների կրթության շարունակականությունը:

Նոր հեռախոսներով ու համակարգիչներով առաջին հեռավար դասը հայրենասիրության թեմայով էր: Այն անցկացրել է «Հայրենիք» զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը: Նա ողջունել է աշակերտներին, ջերմ ու անմիջական մթնոլորտում զրուցել նրանց հետ, պատասխանել դպրոցականների բազմաթիվ հարցերին:
«Արցախում մեր հաղթանակներն սկսեցին հենց Լաչինի ազատագրումով, այն տարածքը, որտեղ դուք հիմա բնակվում եք, Հայաստանի և Արցախի անվտանգության համար ունի կենսական ու ռազմավարական նշանակություն։ Այն մեր երկու պետությունների անվտանգության ողնաշարն է, որը մենք ձեզ հետ միասին ամուր ու անսասան պետք է պահենք»,- նշել է գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը:





















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Ի՞նչ է հայտնի այսօր Սիրիային հանձնված վարձկանների մասին
Որդու վերադարձի մասին Նիկոլ Փաշինյանի գրառումից են տեղեկացել