Ո՞ր երկրներն են հաղթած դուրս գալու «նավթային պատերազմից». փորձագետի մեկնաբանությունը
2020 թվականին նավթի մեկ բարելի գինը կտատանվի 40-45 դոլարի սահմաններում, ինչը շատ լավ է ավանդական նավթի արտահանողների համար, այդ թվում` Ռուսաստանի եւ Սաուդյան Արաբիայի, եւ շատ վտանգավոր է թերթաքարային նավթի արտահանման համաշխարհային առաջատարի` ԱՄՆ-ի համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց էներգետիկայի ոլորտի փորձագետ Վահե Դավթյանը:
«Արդեն հիմա մենք տեսնում ենք, որ վերջերս թերթաքարային նավթ արդյունահանող ամերիկյան մի շարք ընկերություններ դադարեցնում են իրենց գործունեությունը: Ռուսաստանն արդեն 2019-ին անհարմարություն էր զգում ՕՊԵԿ+ համաձայնագրի շրջանակներում նավթի արդյունահանման կրճատման հետ կապված, քանի որ թերթաքարային նավթի հեռանկար էր բացվում, որը տեղավորվում է Թրամփի ռազմավարության մեջ, ով այն ժամանկ հայտարարեց «ամերիկյան էներգետիկ գերիշխանության ոսկե դարաշրջանի» սկզբի մասին:
ԱՄՆ-ի հաշվարկը հիմնված էր թերթաքարային նավթի արդյունահանման աճի վրա, որն այժմ կազմում է աշխարհի 20 տոկոսը` ապահովելով Վաշինգտոնի առաջատարությունը: Բնականաբար, Ռուսաստանը չկարողացավ համակերպվել այս մտքի հետ, քանի որ դա նահանգներին տարեկան 50 միլիարդ դոլար էր բերում: Սակայն այսպիսի իրավիճակ էր պահպանվում, մինչեւ նավթի գինը չընկավ 40 դոլարի սահմաններում:
Ներկայիս գինը որոշ չափով ձեռնտու է Ռուսաստանին եւ Սաուդյան Արաբիային, որոնք համեմատաբար էժան նավթ են արտյունաբերում, իսկ հիմնական տուժած կողմը դեռ մնում է Վաշինգտոնը»,- պարզաբանեց նա:
Միեւնույն ժամանակ, փորձագետը նշեց, որ 20-օրյա անկումից հետո ԱՄՆ նախագահի եւ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազնի միջեւ բանակցությունների արդյունքում գները կրկին սկսեցին թանկանալ, ինչը, հավանաբար, կարճաժամկետ բնույթ է կրելու` հաշվի առնելով ճգնաժամը:
«Գները նորից կընկնեն, իսկ ամռանը մոտ կարելի է որոշակի կայությունուն սկնկալել»,- եզրափակեց Դավթյանը:

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին