Հազարավոր վարդագույն մեդուզաներ «գրոհել» են Ֆիլիպինների ամայացած լողափերը (լուսանկարներ, տեսանյութ)
Ֆիլիպինների ամենագեղատեսիլ անկյուններից մեկի՝ Փալավանի լողափերը, որոնք նախքան կորոնավիրուսի համավարակը պահանջված զբոսաշրջային ուղղություն էին, համընդհանուր կարանտինի հետևանքով ամայացել են՝ բնությանը հնարավորություն տալով ակտիվանալ այդ հատվածներում:
Ինչպես նշում է Daily Mail-ը, հազարավոր վարդագույն մեդուզաներ, որոնք մարդկանց ակտիվության հետևանքով տարիներ շարունակ չէին երևում այս տեղանքում, այժմ գրոհել են առափնյա ջրերը:
Կենսաբանների փոխանցմամբ՝ այժմ այս կենդանիները, մարդկանց կողմից սպառնալիք չզգալով, հատակից ջրի երես են բարձրանում: Ավստրալացի ծովային կենսաբան Շելդոն Ռեյ Բոկոն հրապարակել է ուշագրավ տեսանյութ՝ նշելով, որ այն արվել է մարտի 23-ին՝ Կորոնգ Կորոնգ լողափում:
«Ինչպես երևում է COVID19-ի սահմանափակումները չեն տարածվում մեդուզաների վրա»,-գրել է գիտնականը:
Ֆիլիպիններում նոր տեսակի կորոնավիրուսի տարածման հետևանքով բնակչությանը տանը մնալու կարգադրություն է տրվել: Երկրում գրանցվել է մոտ հարյուր մահ, կա 2300 վարակակիր:

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին