Դիմակներն առողջ մարդկանց չեն պաշտպանում վարակից. ԱՀԿ
Առողջ մարդկանցից չի պահանջվում դիմակ կրել, դիմակը չի կարող կորոնավիրուսից պաշտպանվելու երաշխիք հանդիսանալ: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Տարիկ Յազարեվիչը` մեկնաբանելով դիմակների մեծ տարածումն ու պահանջարկը:
«Մեր դիրքորոշումը չի փոխվել: Առողջ մարդկանցից չի պահանջվում դիմակ կրել: Այն մարդիկ, որոնք ախտանշաններ ունեն, պետք է դիմակ կրեն այլ մարդկանց պաշտպանելու համար: Դիմակ պետք է կրեն նաև այն մարդիկ, ովքեր խնամում են հիվանդներին, օրինակ՝ տանը, քանի որ նրանք կարող են վարակվել: Դիմակը չի կարող վարակից պաշտպանվելու երաշխիք հանդիսանալ, այն պետք է կիրառվի մյուս քայլերին զուգահեռ: Խնդիրը նրանում է, որ դիմակ կրելով՝ մարդիկ կարող են սխալմամբ իրենց անվտանգ զգալ և սկսել մոռանալ այլ քայլերի, օրինակ` ձեռքերը լվանալու մասին: Բացի այդ, եթե դուք չգիտեք, թե ինչպես պետք է ճիշտ կրել դիմակը, դուք սովորականից ավելի հաճախ կդիպչեք ձեր դեմքին»,-ասել է Յազարեվիչը:
Նա նշել է նաև, որ պաշտպանիչ միջոցներ, այդ թվում դիմակներ, ձեռնոցներ ու պաշտպանիչ ակնոցներ առաջին հերթին պիտի ունենան բժիշկներն ու բուժաշխատողները, և դրան կարելի է հասնել միայն այդ միջոցների գնումը սովորական քաղաքացիների կողմից սահմանափակելու միջոցով:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորոնավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 1 016 258 դեպք, 53 235-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 213 081 մարդ։ Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 203 երկրում:

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին