Ընկեր քաղաքապետ, որտե՞ղ եք, ինչո՞վ եք զբաղված, գոնե մի ասուլիս տուր
Որպես երեւանցի տագնապած եմ, որ դուք իմ քաղաքապետն եք։ Իր ֆեյսբուքյան էջում նման գրառում է կատարել Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը՝ դիմելով քաղաքապետ Հայկ Մարությանին։
«Այ քո տունը շինվի,գոնե մի ստից ասուլիս տուր, մի բան արա, ձև տուր, գոնե, որ կաս, առողջ ես, տեղում ես, էս ի՞նչ ես անում,բա միլիոնանոց մայրաքաղաքի քաղաքապետը ո՞նց կարող է սենց բացակա լինել, այն էլ այս արտակարգ պայմաններում։ Հիշեցնեմ,որ Երևան համայնքի ներքո են գործում Երևանի Շտապ օգնության ծառայությունը, պոլիկլինիկաները, մի քանի խոշոր հիվանդանոց..... ընկեր քաղաքապետ, դուք որտե՞ղ եք, ինչո՞վ եք զբաղված, ես ուղղակի տագնապած եմ, որպես երևանցի, որ դուք իմ քաղաքապետն եք, որովհետև մի բան եմ հասկացել, երբ մենք խնդիր ունենք՝ դուք չկաք ... որևէ արդարացում չի անցնում.... հանկարծ ավագանու գործընկերներս բուն չդնեն գրածիս տակ.. ժողովուրդ, մի՛ պաշտպանեք, տեղ չի թողել իրեն պաշտպանելու, չանե՛ք, էս շրջանը դրա վառ ապացույցն է......»,-գրել է ավագանու անդամը։


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Ի՞նչ է հայտնի այսօր Սիրիային հանձնված վարձկանների մասին
Որդու վերադարձի մասին Նիկոլ Փաշինյանի գրառումից են տեղեկացել