Գլոբալ տաքացումը սպառնում է սոխակների կյանքին
Գլոբալ տաքացումը բացասաբար է անդրադառնում սոխակների կենսաբանական էվոլյուցիայի վրա, հայտնում է BBC-ի Ռուսական ծառայությունը:
Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանի իսպանացի գիտնականները պարզել են, որ վերջին 20 տարվա ընթացքում կլիմայի փոփոխության պատճառով Պիրենեյան թերակղզում ապրող սոխակների թեւերի բացվածքը կրճատվել է, ինչը նվազեցնում է երկար հեռավորություններով տաք վայրեր չվելու նրանց կարողությունը:
«Մեր ուսումնասիրությունների համաձայն՝ թռչունների բազմացման սեզոնը կրճատվում է այն պատճառով, որ մեր տարածաշրջանում գարունը ուշ է գալիս, իսկ ամառն ավելի չոր է լինում: Նման պայմաններում ավելիլ կարճ թեւեր ունեցող թռչունները գոյատեւման ավելի մեծ շանսեր ունեն»,- պատմել է Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանի պրոֆեսոր Կարոլինա Ռեմահան: Թեւերի ավելի փոքր բացվածքով թռչուններն ավելի արագ են թռչում, նրանց ավելի քիչ ժամանակ է պետք բույն հյուսելու, ձվադրման եւ ձագերին սնունդով ապահովելու համար:
Միեւնույն ժամանակ, ըստ գիտնականների, շրջակա միջավայրի փոփոխվող պայմաններին նման ադապտացումն անբարենպաստ է սոխակների` երկար հեռավորություններով ձմեռային չուի համար: Այս թռչունները ձմեռում են Աֆրկայում` Սահարայից դեպի հարավ, եւ նրանցից շատերը ստիպված են հազարավոր կիլոմետրեր անցնել: Ըստ թռչնաբանների՝ կարճ թեւերով դա անելը շատ ավելի դժվար է:
Սոխակների ձայնը եզակի բնական երեւույթ է: Թռչունը կարող է ավելի քան 1000 տարբեր հնչյուններ արձակել: Համեմատության համար` արտույտի բավականին լայն երգացանկը միայն 340 հնչյուն է ներառում: Այնուամենայնիվ, շրջակա միջավայրի զանազան գործոնների պատճառով, այդ թվում` կլիմայի փոփոխությունների, սոխակների թիվը զգալիորեն կրճատվել է Արեւմտյան Եվրոպայի որոշ հատվածներում: Այդպես, անցած կես դարի ընթացքում Անգլիայի մի շարք շրջաններում այդ թռչունների թիվը նվազել է 90 տոկոսով:

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին