Ռուսաստանցի մեծահարուստները մարտին 33 միլիարդ դոլար են կորցրել. «ՌԻԱ Նովոստի»
2020 թվականի առաջին եռամսյակում Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ընդհանուր կարողությունը նվազել է 62,65 միլիարդ դոլարով, միևնույն ժամանակ միայն մարտ ամսվա համար կորուստը կազմել է 33,1 միլիարդ դոլար, հաշվարկել է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հիմք ընդունելով Bloomberg Billionaires Index (BBI) միլիարդատերերի վարկանշային ցանկի տվյալները։
Ցուցիչը հաշվարկվում է՝ հիմնվելով այն ընկերությունների արժեթղթերի արժողության վրա, որոնցում միլիարդատերերը մասնաբաժին ունեն։ Որոշ ընկերությունների դեպքում հաշվարկն իրականացվում է՝ հիմնվելով EBITDA-ի նկատմամբ ընկերության կապիտալիզացիայի կամ արժեթղթերի գնի՝ մեկ արժեթղթի շահույթի հարաբերակցության վրա։ Bloomberg-ի միլիարդատերերի վարկանշային ցուցակն ընդհանուր ներառում է աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց, որոնց թվում ներկայում 24 ռուսաստանցի կա։
«Նորնիկել» ընկերության հիմնական սեփականատերերից մեկի՝ Վլադիմիր Պոտանինի կարողությունը տարեսկզբի համեմատությամբ նվազել է 3,81 միլիարդ դոլարով՝ մինչև 24,2 միլիարդ դոլար։ Այսպիսով՝ նա Bloomberg-ի միլիարդատերերի վարկանշային ցուցակում շարունակում է մնալ ռուսաստանցիների մեջ ամենահարուստ մարդը։
Երկրորդ տեղում է НЛМК առաջնային շահառու Վլադիմիր Լիսինը, որի կարողությունը հունվարից մարտ ընկած ժամանակահատվածում նվազել է 4,7 միլիարդ դոլարով՝ մինչև 16,7 միլիարդ դոլար։
Երրորդ տեղում է հայտնվել «Սևերստալ» ընկերության հիմնական սեփականատեր Ալեքսեյ Մորդաշովը, որի կապիտալը նվազել է 4,83 դոլարով՝ մինչև 15,1 միլիարդ դոլար։


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան