ՍՇՎՎ-ի նշաններով 65 տարեկանից բարձր ռուսաստանցիները կորոնավիրուսի հայտնաբերման լաբորատոր հետազոտություն կանցնեն. Gazeta
ՍՇՎՎ-ի նշաններով 65-ից բարձր բոլոր ռուսաստանցիները կորոնավիրուսի հայտնաբերման նպատակով լաբորատոր հետազոտություն կանցնեն: «Կորոնավիրուսի տարածումը կանխելու լրացուցիչ միջոցների մասին» հրամանագիրը ստորագրել է http://publication.pravo.gov.ru/Document/View/0001202004010005?index=1&rangeSize=1 Ռուսաստանի Դաշնության գլխավոր սանիտարական բժիշկ Աննա Պոպովան, հայտնում է Gazeta-ն:
Պոպովան մարզպետներին հանձնարարել է հետեւել, որպեսզի 65-ից բարձր տարիքի ռուսները, ովքեր դիմել են բժշկական օգնության շնչառական հիվանդության ախտանիշներով, COVID-19-ի հայտնաբերման նպատակով լաբորատոր հետազոտություն անցնեն:
Պարտադիր կերպով հետազոտություն կանցնեն նաեւ ՍՇՎՎ-ի ախտանիշներով ՌԴ վերադարձած քաղաքացիները, որոնք շփվել են կորոնավիրուսով վարակված մարդկանց հետ: Բացի այդ, Պոպովան կարգադրել է լաբորատոր անալիզի ենթարկել կատարել բոլոր նրանց, ովքեր գտնվում են Դաշնային քրեակատարողական ծառայության հաստատություններում գտնվողներին եւ աշխատակազմին, եթե նրանց մոտ ՍՇՎՎ-ի ախտանիշներ կան:
Նշվում է, որ փաստաթուղթն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից, այսինքն` ապրիլի 1-ից:
Վերջին տվյալներով` Ռուսաստանում վիրուսով վարակվել է ավելի քան 2.3 հազար մարդ, ընդ որում, առողջացել է 121 մարդ, 23 մարդ մահացել է:


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան