Գիտնականները նշել են, թե օդի ինչ խոնավության պայմաններում է ճնշվում կորոնավիրուսի տարածումը. РИА Новости
Օդի հարաբերական խոնավության պարագայում՝ 40-60 տոկոս, SARS-CoV-2 կորոնավիրուսը հիվանդներից առողջ մարդկանց փոխանցվում է ավելի հազվադեպ, քան առավել ցածր կամ բարձր խոնավության պայմաններում: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, համապատասխան հետազոտության տվյալները հրապարակվել են ամերիկյան Յեյլի համալսարանի կայքում:
Ինչպես ցույց են տվել հետազոտությունները, վարակված կրծողներն առավել հաճախ վիրուսի մասնիկներն օդով փոխանցում են չվարակվածներին ցածր խոնավության պայմաններում: Բացի այդ, իմունային համակարգի՝ հարուցիչներին արձագանքելու ունակությունը ճնշվում է առավել չոր պայմաններում:
Միևնույն ժամանակ մասնագետները մատնանշում են, որ չափազանց բարձր խոնավությունը, ինչպիսին օրինակ արևադարձային երկրներում է, նույնպես բարենպաստ պայմաններ է ստեղծում վիրուսի տարածման համար, քանի որ թույլ է տալիս վիրուսի մասնիկներին հաճախակի նստել մակերեսներին:
Մասնագետները խորհուրդ են տալիք օդի խոնավեցուցիչներ օգտագործել տարածքում և պահպանել օդի 50 տոկոսանոց խոնավություն:
Գիտնականները հիշեցնում են, որ այս կանխարգելիչ միջոցը կօգնի նվազեցնել վիրուսի տարածումը օդով, բայց ոչ կաթիլային ճանապարհով, ինչը նշանակում է, որ անհրաժեշտ է լվանալ ձեռքներն ու ախտահանել մակերևույթները:
Կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին տվյալների համաձայն՝ գերազանցել է 800 000-ը, մահացածներինը՝ 39 000-ը:


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան