Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայաստանի պատմական կլիմայական բնութագրեր հուլիս ամսվա համար․ Հայհիդրոմետ Կադրային նոր նշանակումներ ՊՆ-ում «Հոգևոր քարտեզի արահետներով. հայկական ձեռագրական արվեստը» ցուցադրության նմուշները վերադարձել են Մատենադարան Հառիճավանք վանական համալիրի ամրակայման և մաքրման աշխատանքները մոտենում են ավարտին ՀԾԿՀ-ն վերանայում է ջերմային կայանների և էներգետիկ ընկերությունների օգտագործած գազի գինը․ բնակչության համար սակագինը չի փոխվի Ես ուզում եմ, որ իմ երկիրը պաշտպանված լինի օտարերկրյա թշնամական տարաբնույթ գործողություններից Կադրային նոր նշանակումներ ՀՀ զինված ուժերում Մեխիկոյում ֆուտբոլային հաղթանակի տոնակատարությունը վերածվել է ողբերգության. կա երեք զոհ Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է Առաջիկա երկու օրը՝ առանց տեղումների․ ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով, ապա նույնքան կնվազի Մբապեն՝ Աշխարհի առաջնության ռեկորդակիր Ստեղծվել են բազմաֆունկցիոնալ հանրային տարածքներ՝ կրթության, մշակույթի բաղադրիչներով․ ամփոփվել է «Դիմակայունություն ի սկզբանե» ծրագիրը

Հայաստանի պատմական կլիմայական բնութագրեր հուլիս ամսվա համար․ Հայհիդրոմետ Կրտսեր պարեկի պաշտոնից առաջխաղացման կարգով նշանակումները կիրականացվեն խորհրդատվական կարծիքի հիման վրաՊարեկները թմրամիջոց պահելու և օգտագործելու մի շարք դեպքեր են բացահայտելԱրման Խաչատրյանը ՖՄԿ-ում անդրադարձել է Հայաստանի ընտրություններին, խաղաղության գործընթացին և COP17-ինԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ օրենսդրական նախաձեռնություններ է քննարկելՏՏԳՇՄՊ հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ 02․07․2026Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվումԿադրային նոր նշանակումներ ՊՆ-ումԷլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում«Հոգևոր քարտեզի արահետներով. հայկական ձեռագրական արվեստը» ցուցադրության նմուշները վերադարձել են ՄատենադարանՀառիճավանք վանական համալիրի ամրակայման և մաքրման աշխատանքները մոտենում են ավարտինՀԾԿՀ-ն վերանայում է ջերմային կայանների և էներգետիկ ընկերությունների օգտագործած գազի գինը․ բնակչության համար սակագինը չի փոխվիԵս ուզում եմ, որ իմ երկիրը պաշտպանված լինի օտարերկրյա թշնամական տարաբնույթ գործողություններիցԿադրային նոր նշանակումներ ՀՀ զինված ուժերումՄեխիկոյում ֆուտբոլային հաղթանակի տոնակատարությունը վերածվել է ողբերգության. կա երեք զոհՓողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ էԱռաջիկա երկու օրը՝ առանց տեղումների․ ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով, ապա նույնքան կնվազիՄբապեն՝ Աշխարհի առաջնության ռեկորդակիրՍտեղծվել են բազմաֆունկցիոնալ հանրային տարածքներ՝ կրթության, մշակույթի բաղադրիչներով․ ամփոփվել է «Դիմակայունություն ի սկզբանե» ծրագիրըԷսքան մեղմ չպետք է վարվել, որովհետև էն, ինչ արվել է, դա ծայրագույն հանցագործություն էԹուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքըԱյսօր աշխատանքն է սկսում Սիրիայի նոր խորհրդարանըԸնտրակաշառքի համար պատիժը կխստացվի, դատապարտվածներին կարգելվի զբաղեցնել պետական պաշտոններԿենդանաբանական այգի․ որտեղ հանդիպում են մարդն ու բնությունըԹուրքիան պատրաստվում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովինԻնքնակամ կառույցների օրինականացման համար արդեն իսկ գործող իրավակարգավորումները կընդլայնվենՓաշինյանն ու Միշուստինը քննարկել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության արդիական հարցերՎրաստանի ներքին գործերի նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոնի և Պարեկային ծառայության վարչական համալիրՆորվեգիայի հավաքականը 2-1 հաշվով հաղթել է Կոտ դ’Իվուարի ընտրանունՀայտնի են «Փայտփորիկ» սոլֆեջոյի հանրապետական 2-րդ օլիմպիադայի հաղթողներըՀՀ պատվիրակությունը մասնակցել է բարձրագույն կրթության ոլորտի QS հեղինակավոր գագաթնաժողովինՀարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմՀուլիսի 4-ին Երևանում կմեկնարկի մինչև 16 տարեկանների բասկետբոլի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունըՆախատեսվում է պատասխանատվություն սահմանել նշանակված առողջական վիճակի հետազոտություն կամ փորձաքննություն անցնելուց հրաժարվելու կամ խուսափելու դեպքերումՌուբեն Ռուբինյանն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի անդամ Յոհաննես Ֆոլքմանի գլխավորած պատվիրակությանըՀամաձայնագրի վավերացումը կնպաստի երկու երկրների միջեւ դիվանագիտական ներկայության ընդլայմանը եւ առավել բարենպաստ պայմանների ապահովմանըՀՀ պետական դրոշը պետք է տեղադրված լինի բոլոր բնակավայրերի մուտքերումԱպօրինի գույքի բռնագանձման համակարգն ընթացիկ հակակոռուպցիոն պայքարի կարևորագույն գործիքներից էՓոփոխվում են Կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագներըԵվրամիությունը բարձր է գնահատում Հայաստանի հետ գործընկերությունն օրենքի գերակայության ամրապնդման ոլորտում. Վասիլիս ՄարագոսՉինաստանում ուժի մեջ է մտել «Էթնիկ միասնության» մասին օրենքըTRIPP-ը գործելու է ԵԱՏՄ կարգավորումներով. ԱԳ փոխնախարարԶելենսկու թիմը փորձել է համոզել ԶՈւ ԳՇ նախկին պետ Զալուժնիին չմասնակցել ընտրություններինԿանանց լիարժեք մասնակցությունը երկրի կայուն զարգացման կարևոր նախապայման է. Արսեն ԹորոսյանԵՄ-ն վերացնում է ամերիկյան արդյունաբերական ապրանքների մաքսատուրքերըՀայաստանում չկա հանրային կոնսենսուս, թե ինչ են արդարությունն ու արդարադատությունըԻսպանիայում անոմալ շոգը 900 մարդու կյանք է խլելԱնցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է, 19-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի նախկին տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջWildberries- ը չի փոխհատուցի ԱԹՍ-ի կամ ռազմական այլ հարվածի պատճառով կրած վնասները
Աշխարհ

ԱՄՆ հետախուզությունը չի կարող գնահատել կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը Չինաստանում, ՌԴ-ում եւ Հյուսիսային Կորեայում

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը նախազգուշացրել է Հունգարիային, որ կառավարությունների կողմից կորոնավիրուսի դեմ պայքարի համար ձեռնարկված շտապ միջոցառումները չպետք է խաթարեն ժողովրդավարությունը, հայտնում է Reuters-ը:

Հունգարիայի խորհրդարանը նախօրեին վարչապետ Վիկտոր Օրբանին անսահմանափակ լիազորություններ էր տրամադրել:

«Չափազանց կարեւոր է, որպեսզի արտակարգ միջոցառումները չվնասեն մեր հիմնարար սկզբունքներին եւ արժեքներին ... Ժողովրդավարությունը չի կարող աշխատել առանց ազատ եւ անկախ լրատվամիջոցների,- ասել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը:- Ցանկացած արտակարգ միջոցառում պետք է սահմանափակվի անհրաժեշտությամբ եւ համաչափությամբ: Դրանք չպետք է հավերժ տեւեն... կառավարությունները պետք է հետեւեն, որպեսզի նման միջոցառումները պարբերաբար վերահսկողության ենթարկվեն»:

Նա նշել է, որ Եվրահանձնաժողովը վերլուծելու է եւ ուշադիր հետեւելու է նոր օրենքների կատարմանը Հունգարիայում:

ԱՄՆ հետախուզական համայնքը, փորձելով ճշգրիտ պատկեր ստանալ կորոնավիրուսի համաճարակի վերաբերյալ, լուրջ բացեր է հայտնաբերել Չինաստանում, Ռուսաստանում եւ Հյուսիսային Կորեայում իրավիճակը գնահատելու իր ունակության մեջ, հայտնում է Reuters-ը` վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի հինգ աղբյուրները: Հետախուզական ծառայությունները սահմանափակ պատկերացումներ ունեն նաեւ Իրանում համաճարակի հետեւանքների մասին, չնայած իշխող դասի եւ հասարակ քաղաքացիների շրջանում վարակման եւ մահվան դեպքերի մասին տեղեկատվությունը գնալով ավելի հասանելի է դառնում պաշտոնական եւ սոցիալական լրատվամիջոցներում, հայտնել են երկու աղբյուրները: Այս չորս երկրներն ամերիկյան լրտեսական գործակալություններին հայտնի են որպես «դժվար թիրախներ»` տեղեկատվության նկատմամբ խիստ վերահսկողության պատճառով եւ նույնիսկ սովորական ժամանակներում դրանց փակ ղեկավարության շրջանակներում հետախուզական տվյալներ հավաքելու դժվարության պատճառով: Այս երկրներում բռնկումների ճշգրիտ գնահատումը կօգներ Միացյալ Նահանգներին եւ միջազգային հանրությանը սահմանափակել մարդկային եւ տնտեսական կորուստները COVID-19-ից, նշել են փորձագետները:

«Մենք ցանկանում ենք որքան հնարավոր է ճշգրիտ պատկերացում ունենալ իրական ժամանակում այն մասին, թե որտեղ են գտնվում գլոբալ թեժ կետերը եւ որտեղ են դրանք հայտնվում»,- ասել է Գլոբալ զարգացման վերլուծական կենտրոնի փորձագետ Ջերեմի Կոնանդայկը, ով 2013-ից 2017 թվականներին ղեկավարել է Միացյալ Նահանգների` արտերկրում բնական աղետների դեպքում աջակցության ցուցաբերման վարչությունը, մասնավորապես` Էբոլա համաճարակի դեմ պայքարի ընթացքում:

«Աշխարհը դրանից չի ազատվի, քանի դեռ մենք չենք ազատվել դրանից ամենուր»,- ասել է նա:

ԱՄՆ հետախուզական ծառայություններն առաջին անգամ հայտնել են կորոնավիրուսի մասին հունվարին եւ զգուշացրել Չինաստանի ՈՒհան քաղաքում համաճարակի մասին:

Reuters-ի տվյալներով՝ վարակվածների թիվն ԱՄՆ-ում հասնում է 152 հազար:

«ԱՄՆ-ը ոչինչ չգիտի խնդրի մասշտաբների մասին»,- ասել է աղբյուրներից մեկը:

Անցած շաբաթ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտնել է Ռուսաստանի եւ Իրանի մասին հստակ ինֆորմացիայի պակասի մասին եւ Չինաստանին մեղադրել ապատեղեկատվության տարածման մեջ, ինչը Պեկինում հերքում են:

Չինաստանը, որը հայտնել է ավելի քան 81 000 վարակման եւ 3300 մահվան դեպքերի մասին, խոսում է երկրի ներսում նոր դեպքերի բացակայության մասին: Սակայն ամեն դեպքում այնտեղ պահպանվում է մտավախությունը՝ կապված արտասահմանից քաղաքացիների վերադարձի ու հնարավոր վարակման հետ:

Աղբյուրներից մեկի խոսքով՝ ԱՄՆ-ը կարծում է, որ Չինաստանի իշխանությունների այդ հայտարարությունը կարող է մասնակիորեն ճիշտ լինել: Միեւնույն ժամանակ, ամերիկացի հետախույզները նախկինի պես չեն հավատում, որ Չինաստանը վերահսկողություն է սահմանել վիրուսի նկատմամբ: