Ավստրալիայում հայտնաբերվել է Երկրագնդի ամենահին՝ ավելի քան 2 մլրդ տարեկան հարվածային խառնարանը
Ավստրալիայի տարածքում երկրաբանների հայտնաբերած Յարաբուբա խառնարանը առաջացել է աստերոիդային հարվածի հետեւանքով, որը տեղի է ունեցել ավելի քան 2 մլրդ տարի առաջ, ուստի կարող է համարվել Երկրագնդի վրա ամենահինը: Ավստրալական եզակի խառնարանն ուսումնասիրել են Քերթին համալսարանի գիտնականները, որոնց խումբը ղեկավարել է Թիմոնս Էրիքսոնը, հայտնում է Planet Today-ը:
Նախկինում կարծում էին, որ Արեւմտյան Ավստրալիայի կենտրոնում գտնվող Յարաբուբա խառնարանը առաջացել է շուրջ 1,2 մլրդ տարի առաջ: Սակայն նոր հետազոտությունը, որի շրջանակում ավստրալացի գիտնականները կատարել են ուրանակապարային ռադիոիզոտոպային թվագրում, ցույց է տվել, որ խառնարանը շատ ավելի հին է:
«Մենք հանքանյութերի անալիզ ենք անցկացրել, որոնք աստերոիդի ընկնելու պահին բյուրեղացել են, եւ կարողացել ենք խառնարանի տարիքն ավելի ստույգ որոշել: Ըստ ամենայնի, աղետալի իրադարձությունը, որի հետեւանքով խառնարանն առաջացել է, տեղի է ունեցել 2,23 մլրդ տարի առաջ»,- նշում է Էրիքսոնը:
Մինչեւ հիմա Երկրագնդի ամենահին խառնարանն էր համարվում Վրեդեֆորտը, որն Աֆրիկայի հարավում հայտնվել է գրեթե 2 մլրդ տարի առաջ: Բայց Յարաբուբան, ինչպես հիմա է պարզվել, ավելի վաղ է առաջացել: Գիտնականները նշում են, որ խառնարանի հայտնվելը համընկել է Գուրոնյան սառցակալման ժամանակաշրջանի ավարտին. հնարավոր է, որ սառցակալման ավարտի գործում վերջին դերակատարումը չեն ունեցել 200 մլրդ տոննա գոլորշիները, որոնք մթնոլորտ են արտանետվել աստերոիդի ընկնելու հետեւանքով, որն առաջացրել է Յարաբուբան:


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան