Հերթը Սերժ Սարգսյանինն է. հանձնաժողովը ուշքի չի գալիս
«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք գրել էինք, որ ապրիլյան պատերազմի հարցերն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը հրավիրել էր ԶՈՒ շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովին՝ «հարցաքննության», սակայն նա մերժել էր՝ գրավոր պատասխան հղելով։ Հանձնաժողովը դեռ ուշքի չի եկել այդ մերժումից, եւ հատկապես այդ փաստը ծանր է տանում հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Մեր աղբյուրը հաղորդեց, որ ծանուցագիր կուղարկվի նաեւ Սերժ Սարգսյանին՝ հերթը հասել է նրան: Ինչ վերաբերում է Խաչատուրովի նամակին, ապա մեզ ասացին, որ նա մոտավորապես հետեւյալ պատճառաբանությունն է ներկայացրել, թե դուք ով եք, որ մի հատ էլ գամ ձեզ բացատրություն տամ: Իհարկե, դա ավելի կոռեկտ է ձեւակերպված՝ հիշեցրել է, որ իրավական առումով ինքը չունի պարտավորություն՝ ներկայանալու այդ հանձնաժողովին, իր իրավունքն է՝ ներկայանալ կամ ոչ, ուստի որոշել է չներկայանալ:
Ի դեպ, Անդրանիկ Քոչարյանի հրապարակային սպառնալիքները, թե իրենք չներկայացողների հետ կապված քայլեր կձեռնարկեն, հանձնաժողովականները ծիծաղելի են որակում. «Հանձնաժողովը որեւէ այլ լիազորություն չունի, մանավանդ՝ մարդկանց բերման ենթարկելու»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Ի՞նչ է հայտնի այսօր Սիրիային հանձնված վարձկանների մասին
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Որդու վերադարձի մասին Նիկոլ Փաշինյանի գրառումից են տեղեկացել