Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հեռու չէ այն օրը, երբ հայկական բեռները կանցնեն ուղղակիորեն Ադրբեջանի տարածքով. Ալիև Հունվարը 27-ը սահմանվեց Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր. ՀՀ Նախագահը ստորագրել է օրենքը Գրենլանդիայի հարցում նահանջ չի լինելու․ Թրամփ Ոչ մի երկիր իրավունք չունի զավթել այլ երկրի տարածքը. Կալաս Ընկերության կողմից ոչնչացվել է 327 ծառ. պետությանն ու համայնքին պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է Հռիփսիմե Հունանյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից Վերին Լարսը բացվել է մարդատար ավտոմեքենաների համար Իսպանիայում գնացքի վթարի երկրորդ դեպքն է գրանցվել Կարիբյան ծովում ձերբակալել են «Sagitta» լցանավը ԱԺ պատգամավորներն առաջին ընթերցմամբ հավանություն են տվել գործող օրենքներում մի շարք օրենսդրական փոփոխություններին Սպիտակ տունը հրապարակել է Թրամփի 365 «հաղթանակի» ցանկը` 143-րդ համարում նշելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքումը Հրդեհ ավտոտեխսպասարկման կետում

ՆԱՏՕ-ն ներսից քայքայվում է․ ԼավրովՌուսաստանում գրանցվել է նավթագազային եկամուտների կորստի ծավալըԵվրամիությունը պատրաստում է Արկտիկայի անվտանգության նոր փաթեթՀեռու չէ այն օրը, երբ հայկական բեռները կանցնեն ուղղակիորեն Ադրբեջանի տարածքով. ԱլիևՀունվարը 27-ը սահմանվեց Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր. ՀՀ Նախագահը ստորագրել է օրենքըԳրենլանդիայի հարցում նահանջ չի լինելու․ ԹրամփԱԲ-ն կրթական համակարգում․ հնարավորություններ և  ռիսկերՈչ մի երկիր իրավունք չունի զավթել այլ երկրի տարածքը. ԿալասԸնկերության կողմից ոչնչացվել է 327 ծառ. պետությանն ու համայնքին պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել էՀռիփսիմե Հունանյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնիցՎերին Լարսը բացվել է մարդատար ավտոմեքենաների համարԼարիսա Դոլինայի նոր սկանդալը. Երգչուհին ապօրինի գույք է տնօրինում ՔՊ-ում մրցավազք է սկսվել. կուսակցականները պայքարելու են լավ «դիրքերում» լինելու համարԿանադան պատրաստվում է պարտիզանական պատերազմի՝ ԱՄՆ-ի դեմԻսպանիայում գնացքի վթարի երկրորդ դեպքն է գրանցվելԿարիբյան ծովում ձերբակալել են «Sagitta» լցանավըԱԺ պատգամավորներն առաջին ընթերցմամբ հավանություն են տվել գործող օրենքներում մի շարք օրենսդրական փոփոխություններինՍպիտակ տունը հրապարակել է Թրամփի 365 «հաղթանակի» ցանկը` 143-րդ համարում նշելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքումըԹրամփ․ ԱՄՆ-ը ունի զենք, որի մասին ոչ ոք չգիտիՀարավային Կորեայի նախկին վարչապետ Հան Դոկ Սուն դատապարտվել է 23 տարվա ազատազրկմանՀրդեհ ավտոտեխսպասարկման կետումՀենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 37-ամյակըԷրդողանը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետԱՄՆ թշնամին ՆԱՏՕ-ն է, այլ ոչ թե Ռուսաստանը․ Թրամփի գրառումըՉեռնոբիլի ատոմակայանը մնացել է առանց արտաքին էլեկտրամատակարարմանՎաշինգտոնը և Կիևը Դավոսում չեն ստորագրի Ուկրաինայի հետպատերազմյшն վերականգնման վերաբերյալ 800 միլիարդ դոլարի համաձայնագիրըԹրամփը հայտարարել է, որ խաղաղության Նոբելյան մրցանակն ինքը պիտի ստանար իր դադարեցրած «յուրաքանչյուր պատերազմի» համարԵվրախորհրդարանի շենքի մոտ զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցելԵվրոպան կարող է համաձայնվել հրաժարվել Գրենլանդիայից՝ ԱՄՆ-ին հաճոյանալու համարՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ (ուղիղ)Վրաստանը ժամանակավորապես փակել է Հայաստանի սահման տանող ճանապարհներից մեկըՈ՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել ՓաշինյանըԱդրբեջանն ընդունել է ԱՄՆ նախագահի՝ Գազայի «Խաղաղության խորհրդի» հիմնադիր անդամ դառնալու հրավերը. ԱԳՆՄիացյալ Նահանգների հետ առևտրային համաձայնագրի վավերացումը կասեցվել է Թրամփի ինքնաթիռում անսարքություն է հայտնաբերվելԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 5 վարչական շրջաններում և 7 մարզերումԵս նրանց կջնջեմ երկրի երեսից, եթե uպառնալիքները շարունակվեն. Թրամփն՝ ԻրանինՀայկ Սարգսյանի նկատմամբ իրավական գործընթաց կսկսե՞նTRIPP նախագծի շրջանակում մենք նոր տրանսպորտային միջանցք կստեղծենք. ԱլիևԴատավորների էթիկայի հանձնաժողովում կավելանա «ոչ դատավորների» թիվըՈվ ում հետ կմասնակցի 2026 թվականի ընտրություններինԵվրախորհրդարանը հավանություն է տվել Ուկրաինային ԵՄ-ի կողմից տրամադրվող վարկի հրատապ քննարկմանըԱրամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունըԹրամփը հայտարարել է, որ ճանաչում է միայն երկու սեռ՝ արական և իգականԳրենլանդիան պատրաստ է ռազմական պատասխան տալ Միացյալ ՆահանգներինԻրանի վերաբերյալ ԵՄ արտաքին գործերի խորհուրդը նոր որոշումներ կկայացնիԱվարտվեց շախմատի Հայաստանի առաջնությունների նախավերջին խաղափուլըՄենք պետք է ընդհանուր լեզու գտնենք միմյանց հետ և միասին շատ բան անենք. ՎուչիչՄի շարք պատգամավորներ կգործուղվեն Ստրասբուրգ՝ ԵԽԽՎ աշխատանքներին մասնակցելուԳրենլանդիայի վարչապետը կոչ է արել բնակչությանը պատրաստվել հնարավոր ներխnւժմանը
Հայաստան

«ԱԺ Քննիչ հանձնաժողովը որևէ իրավասություն չունի «բարոյական գնահատական» տալ որևէ իրադարձության». Յուրի Խաչատուրով

 

ԶԼՄ-ներում օրեր առաջ տեղեկատվություն հայտնվեց, որ ՀՀ Պաշտպանության նախարարության նախկին գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը մերժել է Ազգային ժողովի Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին ներկայանալ ու փոխարենը՝ նամակ է ուղարկել այդ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին:

Այսօր Armlur.am-ը հրապարակել էր այդ նամակը:

Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը 168.am-ի հետ զրույցում ավելի վաղ հրաժարվել էր խոսել այդ թեմայով և այսօր էլ մեզ ասաց, որ նամակն իրենք չեն տրամադրել, և այս թեմայով ինքն այս պահին ասելիք չունի:

Իսկ նամակը բավականին ուշագրավ բովանդակություն ունի: Նախ՝ Յուրի Խաչատուրովը, մեջբերելով ՀՀ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 22-րդ հոդվածը, տեղեկացրել է, որ ոչ պաշտոնատար անձինք, ինչպիսին ըստ էության այս պահին հանդիսանում է և ինքը, ոչ թե պարտավորություն, այլ սոսկ իրավասություն ունեն ներկայանալ այդ նիստին ու բացատրություններ տալ, և հույս էր հայտնել, որ այդ հանգամանքն ակնհայտ է նաև հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի համար:

Այնուհետև Յուրի Խաչատուրովը խոսել է այն մասին, որ քննիչ հանձնաժողովի նախագահը, թերևս, շատ լավ իմանալով, որ ինքը որևէ պարտավորություն չունի ներկայանալու հանձնաժողովին և որևէ բացատրություն տալու, իր ուղարկած գրության մեջ խնդրել է հաշվի առնել հարցի բարոյական և քաղաքական կողմերը:

«Քաջ գիտակցելով ՀՀ Ազգային ժողովի Քննիչ հանձնաժողովին չներկայանալու իմ իրավունքը` Ձեր կողմից ինձ ուղարկված գրության մեջ խնդրել եք հաշվի առնել «հարցի բարոյական և քաղաքական կողմերը»` մոռացության մատնելով այն հանգամանքը, որ ՀՀ Սահմանադրությունը, ինչպես նաև ՀՀ Զինվորական ծառայության անցնելու մասին օրենքը սահմանում են, որ ՀՀ զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն, և, որ զինծառայողը (այդ թվում՝ պահեստազորի և պաշտոնաթող) իրավունք չունի անդամակցել որևէ կուսակցության, կրոնական կամ արհեստակցական միության, պաշտոնական դիրքն օգտագործել ի շահ քաղաքական կուսակցությունների, կրոնական, հասարակական միավորումների և դրանց գործունեության օգտին իրականացվող քարոզչության, ուստի որևէ գործողություն իրականացնելիս ես ուղղակի չեմ կարող հաշվի առնել հարցի «քաղաքական» կողմը և դրանով նպաստել որևէ «քաղաքական» դիրքորոշման ստեղծմանը»,-գրել է Յուրի Խաչատուրովն իր նամակում:

ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետը չի անտեսել նաև խնդրի «բարոյական կողմը»:

«Կասկածի տակ չդնելով Ձեր կողմից ինձ հասցեագրված նամակի հեղինակների «բարոյականության» մասին պատկերացումները, սույն նամակում չեմ ցանկանում վերլուծել ինձ համար հարցի բարոյական կողմերը, սակայն պետք է ընդգծեմ, որ ՀՀ Ազգային ժողովի Քննիչ հանձնաժողովը որևէ իրավասություն չունի «բարոյական գնահատական» տալ որևէ իրադարձության»,-ասել է Յուրի Խաչատուրովը:

Վերջում Յուրի Խաչատուրովը նշել է, որ իրեն հասցեագրված գրությունից ակնհայտ է, որ Հանձնաժողովն իրականացրել է մի շարք գործողություններ, լսել է տարբեր անձանց, ուսումնասիրել է մի շարք մարտական և ռազմական փաստաթղթեր, և ինքը կարծում է, որ Հանձնաժողովն ուսումնասիրած կլինի նաև 2016թ. ապրիլ ամսին ծավալված ռազմական գործողությունների վերաբերյալ կազմված վերլուծությունները, որոնք, ի դեպ, ստորագրված են իր կողմից:

«Իսկ այդ վերլուծություններին հետևել են մի շարք որոշումներ, որոնք, ըստ իս, սպառիչ են «բարոյական և քաղաքական» եզրահանգման գալու համար, ուստի ես մերժում եմ Հանձնաժողով ներկայանալու մասին Ձեր առաջարկը»,-իր նամակն այսպես է ավարտել բարձրաստիճան զինվորական նախկին պաշտոնյան: