Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հեռու չէ այն օրը, երբ հայկական բեռները կանցնեն ուղղակիորեն Ադրբեջանի տարածքով. Ալիև Հունվարը 27-ը սահմանվեց Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր. ՀՀ Նախագահը ստորագրել է օրենքը Գրենլանդիայի հարցում նահանջ չի լինելու․ Թրամփ Ոչ մի երկիր իրավունք չունի զավթել այլ երկրի տարածքը. Կալաս Ընկերության կողմից ոչնչացվել է 327 ծառ. պետությանն ու համայնքին պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է Հռիփսիմե Հունանյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից Վերին Լարսը բացվել է մարդատար ավտոմեքենաների համար Իսպանիայում գնացքի վթարի երկրորդ դեպքն է գրանցվել Կարիբյան ծովում ձերբակալել են «Sagitta» լցանավը ԱԺ պատգամավորներն առաջին ընթերցմամբ հավանություն են տվել գործող օրենքներում մի շարք օրենսդրական փոփոխություններին Սպիտակ տունը հրապարակել է Թրամփի 365 «հաղթանակի» ցանկը` 143-րդ համարում նշելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքումը Հրդեհ ավտոտեխսպասարկման կետում

ՆԱՏՕ-ն ներսից քայքայվում է․ ԼավրովՌուսաստանում գրանցվել է նավթագազային եկամուտների կորստի ծավալըԵվրամիությունը պատրաստում է Արկտիկայի անվտանգության նոր փաթեթՀեռու չէ այն օրը, երբ հայկական բեռները կանցնեն ուղղակիորեն Ադրբեջանի տարածքով. ԱլիևՀունվարը 27-ը սահմանվեց Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր. ՀՀ Նախագահը ստորագրել է օրենքըԳրենլանդիայի հարցում նահանջ չի լինելու․ ԹրամփԱԲ-ն կրթական համակարգում․ հնարավորություններ և  ռիսկերՈչ մի երկիր իրավունք չունի զավթել այլ երկրի տարածքը. ԿալասԸնկերության կողմից ոչնչացվել է 327 ծառ. պետությանն ու համայնքին պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել էՀռիփսիմե Հունանյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնիցՎերին Լարսը բացվել է մարդատար ավտոմեքենաների համարԼարիսա Դոլինայի նոր սկանդալը. Երգչուհին ապօրինի գույք է տնօրինում ՔՊ-ում մրցավազք է սկսվել. կուսակցականները պայքարելու են լավ «դիրքերում» լինելու համարԿանադան պատրաստվում է պարտիզանական պատերազմի՝ ԱՄՆ-ի դեմԻսպանիայում գնացքի վթարի երկրորդ դեպքն է գրանցվելԿարիբյան ծովում ձերբակալել են «Sagitta» լցանավըԱԺ պատգամավորներն առաջին ընթերցմամբ հավանություն են տվել գործող օրենքներում մի շարք օրենսդրական փոփոխություններինՍպիտակ տունը հրապարակել է Թրամփի 365 «հաղթանակի» ցանկը` 143-րդ համարում նշելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքումըԹրամփ․ ԱՄՆ-ը ունի զենք, որի մասին ոչ ոք չգիտիՀարավային Կորեայի նախկին վարչապետ Հան Դոկ Սուն դատապարտվել է 23 տարվա ազատազրկմանՀրդեհ ավտոտեխսպասարկման կետումՀենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 37-ամյակըԷրդողանը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետԱՄՆ թշնամին ՆԱՏՕ-ն է, այլ ոչ թե Ռուսաստանը․ Թրամփի գրառումըՉեռնոբիլի ատոմակայանը մնացել է առանց արտաքին էլեկտրամատակարարմանՎաշինգտոնը և Կիևը Դավոսում չեն ստորագրի Ուկրաինայի հետպատերազմյшն վերականգնման վերաբերյալ 800 միլիարդ դոլարի համաձայնագիրըԹրամփը հայտարարել է, որ խաղաղության Նոբելյան մրցանակն ինքը պիտի ստանար իր դադարեցրած «յուրաքանչյուր պատերազմի» համարԵվրախորհրդարանի շենքի մոտ զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցելԵվրոպան կարող է համաձայնվել հրաժարվել Գրենլանդիայից՝ ԱՄՆ-ին հաճոյանալու համարՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ (ուղիղ)Վրաստանը ժամանակավորապես փակել է Հայաստանի սահման տանող ճանապարհներից մեկըՈ՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել ՓաշինյանըԱդրբեջանն ընդունել է ԱՄՆ նախագահի՝ Գազայի «Խաղաղության խորհրդի» հիմնադիր անդամ դառնալու հրավերը. ԱԳՆՄիացյալ Նահանգների հետ առևտրային համաձայնագրի վավերացումը կասեցվել է Թրամփի ինքնաթիռում անսարքություն է հայտնաբերվելԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 5 վարչական շրջաններում և 7 մարզերումԵս նրանց կջնջեմ երկրի երեսից, եթե uպառնալիքները շարունակվեն. Թրամփն՝ ԻրանինՀայկ Սարգսյանի նկատմամբ իրավական գործընթաց կսկսե՞նTRIPP նախագծի շրջանակում մենք նոր տրանսպորտային միջանցք կստեղծենք. ԱլիևԴատավորների էթիկայի հանձնաժողովում կավելանա «ոչ դատավորների» թիվըՈվ ում հետ կմասնակցի 2026 թվականի ընտրություններինԵվրախորհրդարանը հավանություն է տվել Ուկրաինային ԵՄ-ի կողմից տրամադրվող վարկի հրատապ քննարկմանըԱրամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունըԹրամփը հայտարարել է, որ ճանաչում է միայն երկու սեռ՝ արական և իգականԳրենլանդիան պատրաստ է ռազմական պատասխան տալ Միացյալ ՆահանգներինԻրանի վերաբերյալ ԵՄ արտաքին գործերի խորհուրդը նոր որոշումներ կկայացնիԱվարտվեց շախմատի Հայաստանի առաջնությունների նախավերջին խաղափուլըՄենք պետք է ընդհանուր լեզու գտնենք միմյանց հետ և միասին շատ բան անենք. ՎուչիչՄի շարք պատգամավորներ կգործուղվեն Ստրասբուրգ՝ ԵԽԽՎ աշխատանքներին մասնակցելուԳրենլանդիայի վարչապետը կոչ է արել բնակչությանը պատրաստվել հնարավոր ներխnւժմանը
Հայաստան

«Կարծես թե օգտվելով այս կորոնավիրուսի պահից, մեր իշխանությունները գնում են ամենադատապարտելի ճանապարհով». Լարիսա Ալավերդյան

Այսօր ԱԺ-ում քննարկվող Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է փոփոխություններ կատարել Էլեկտրոնային հաղորդակցման մասին օրենքում և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ պանդեմիայի պայմաններում կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումներ իրականացնել, ինչպես նաև հնարավորություն է ստեղծվում միջամտել անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, ինչպես նաև հաղորդակցության գաղտնիության իրավունքներին, շատ իրավաբանների, իրավապաշտպանների համար անհասկանալի է:

ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը վստահեցնում է՝ նման ճանապարհով կորոնավիրուսի դեմ պայքարել կամ վիրուսի տարածումը սահմանափակել չի ստացվի:

«Վիրուսը այդպիսի մեթոդների հանդեպ անտարբեր է: Պետք է հստակեցնենք, որ բոլորովին այլ միջամտություններ պետք է լինեն: Այն, որ այսօր շատերը չգիտեն, թե ինչպես անել, դա այլ է, բայց որ այսպես, ինչպես փորձում են անել մեր իշխանությունները, դա այդ ճանապարհը չի, որը որ կբերի հաջողության, դա հաստատ է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Լարիսա Ալավերդյանը:

Նա անդրադարձավ կորոնավիրուսի կանխարգելման գործում միջազգային հարաբերությունների այլ սուբյեկտների, այլ պետությունների և մեր պետության գործելաոճի նմանություններին ու տարբերություններին. ի վերջո, կորոնավիրուսը միայն Հայաստանում չէ տարածվում:

«Եթե մենք մեզ արդեն դիրքավորել ենք՝ որպես ժողովրդավարական, իրավական պետություն, ապա մենք պետք է հետևենք այն օրինակներին, որոնք որ մեզ ցույց են տալիս միջազգային հանրության միջազգային հարաբերությունների այլ սուբյեկտները: Եվ սկսեմ նրանից, որ նույն ԶԼՄ-ների վերաբերյալ նորմը, գիտեք, որ ընդամենը 2-3 երկիր է այդպիսին ընդունել: Ես չէի ուզենա, որ մենք շարունակենք հետևել բոլորովին մեզ համար խորթ մոդելների:

Եվ այս առումով, եթե դա կորոնավիրուսին վերաբերող հարցեր են, ապա պետք է հաշվի առել բոլոր այն սխալները, որոնք սկզբից արվեցին, ու չկրկնել դրանք, այլ ոչ թե գնալ անընդհատ մարդու իրավունքների կոշտ սահմանափակումների ճանապարհով: Դա չի բերելու կորոնավիրուսից ավելի լավ պաշտպանման: Եթե նպատակն այլ է, ամբողջովին դատապարտելի է: Բայց կրկնում եմ, անգամ, եթե հնչեցված է և մտքներին ունեն, որ դա պետք է օգնի կորոնավիրուսից պաշտպանվելուն, դա չի լինելու: Պետք է հստակ մոտեցումներ համապատասխանեցնել, այնպիսի միջոցներ կիրառվեն, որոնք որ իրապես կբերեն օգուտներ: Թե չէ տպավորությունն արդեն բավականին վատ է: Կարծես թե օգտվելով այս կորոնավիրուսի պահից, մեր իշխանությունները, չունենալով այլ հնարավորություններ կամ այլ մեթոդներին ծանոթ չլինելով, գնում են ամենադատապարտելի ճանապարհով»,- ասաց Լարիսա Ալավերդյանը:

ՀՀ նախկին ՄԻՊ-ից հետաքրքրվեցինք, թե կա՞ն արդյոք այլ երկրներ, կամ իր պրակտիկայում հանդիպե՞լ է այնպիսի երկրների, որոնք այսօր կամ երբևէ համաճարակի դեմ պայքարելիս գնացել են անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր կամ ընտանեկան կյանքի անձեռնմխելիության միջամտության ուղղությամբ:

«Ես չեմ հանդիպել առայժմ: Եթե դա իմ չիմացությունն է, խնդրում եմ ներողամտություն, բայց գոնե այն հայտնի դեպքերը, որ մենք գիտենք, հայտնի եվրոպական պետությունները, ԱՄՆ-ը, դրանց մասին չէ, որ խորհում են այնտեղի պետական և քաղաքական գործիչները»,- հարցին ի պատասխան՝ ասաց Լարիսա Ալավերդյանը:

Մարդու իրավունքների նախկին պաշտպանն օրենքի այս նախագիծն ընտրովի կիրառելու միտումներ է տեսնում: Լարիսա Ալավերդյանի խոսքով՝ դրա մասին վկայեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի այն դիտարկումը, թե մարդկանց հեռախոսազանգերի սկիզբն ու վերջը ֆիքսելը չի կարող բոլորի նկատմամբ կիրառվել, ինչը, ըստ Ալավերդյանի, ավելի վատ բան է նշանակում:

«Չգիտեմ, թե նա ինչ է մտածում, բայց իր ասածը նշանակում է, որ քանի որ դա հնարավոր չէ բոլորի դեպքում կիրառել, ապա ընտրովի է լինելու: Պատգամավորի ելույթից հստակեցվում է, որ իրապես օրենքը հնարավոր չէ կիրառել բոլորի նկատմամբ, ինչը խոսում է նրա մասին, որ օրենքի կիրառումը կարող է դառնալ գործիք միայն առանձին, ընտրովի այն մարդկանց հանդեպ, որոնք որ ցանկալի չեն իշխանությունների համար»,- ասաց Լարիսա Ալավերդյանը: